Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդյո՞ք ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակը կանդրադառնա անշարժ գույքի շուկայի վրա: Իրանական պատերազմի առաջին օրվանից խոսակցություններ են տարածվում, թե տների գները Հայաստանում բարձրանում են, որ 80 մլն բնակչություն ունեցող Իրանից, նաեւ՝ Լիբանանից, փախստականների հոսք է սպասվում, ինչի հետեւանքով կավելանա անշարժ գույքի պահանջարկը: Վիճակագրությունը եւս հաստատում է այդ միտումը: Ըստ այդմ, դեռ պատերազմից առաջ, տարեսկզբից անշարժ գույքի հայաստանյան շուկայում օտարերկրացիների ակտիվություն էր նկատվում: Հունվարին օտարերկրացիների իրականացրած գործարքները կազմել են 126 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ 9 տոկոսով ավելի է: Մեր անշարժ գույքի հիմնական գնորդները ռուսներն են, որոնք 126-ից 109 գործարք են իրականացրել, երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 9 գործարք:

Իրանցիների ակտիվություն առայժմ չի նկատվել: Ըստ անշարժ գույքի «Կալիբրի» գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի, գների բարձրացում շուկայում նկատվում է, սակայն չի կարելի միանշանակ ասել, որ դա պայմանավորված է Իրանի շուրջ պատերազմի հետեւանքներով: «Այլ գործոններ էլ կան, օրինակ, բնականոն պահանջարկը: Օտարերկրացիների գնումներն ընդհանուր գործարքներում այնքան էլ մեծ չեն, 3-4 տոկոս են կազմում»,- ասում է նա:

Շինարարության տեմպերն ավելացել են, ըստ փետրվարի պաշտոնական վիճակագրության, 20,5 տոկոսով շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է, բայց պահանջարկի այս ավելացումն ինչո՞ւ չի անդրադառնում գների վրա:

Ըստ «Կալիբրիի» տնօրենի, շինարարության ծավալների աճը չի անդրադարձել երեւանյան գների վրա: «Եկամտային հարկը Երեւանից դուրս եկավ, այդ աճը, հավանաբար, մարզերի հաշվին է: Կենտրոնական բանկը եւ Կադաստրի կոմիտեն հրապարակել են իրենց եռամսյա վերլուծությունները, եւ, ըստ դրանց, մոտավորապես 5 տոկոսի աճ կա անշարժ գույքի շուկայում: Գների այս աճն արդեն զգացվում է»։

Անշարժ գույքի գծով փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը հակառակն է պնդում: Ըստ նրա, անշարժ գույքի շուկայում թանկացումներն արհեստական են, բազմաթիվ նորակառույց գույքեր չեն վաճառվում: «Շատ վաճառողներ այս պահին գներն իջեցնում են ու, միեւնույն է, գնորդ չեն էլ գտնում։ Իսկ խաղացող վերավաճառողներն իշխանությունների ասեղն են թելում։ Իշխանությունները շահագրգիռ են, որ գույքի գները թանկանան, ու ամեն բան անում են դրա համար, ինչ ծրագիր ասես, որ չեն հորինում։ Իրականում, բանկերում վարկ վերցնող չկա, եւ շատ-շատ տխուր վիճակ է»,- ասում է նա։ Հիմնական խաղացողների թվում նա նաեւ իշխանությանն է հաշվում: «Շուկայի հիմնական մասնակիցները` իշխանություններ, կառուցապատողներ, բանկեր, վերավաճառողներ, շահագրգռված են, որ անշարժ գույքը թանկանա, որպեսզի նորակառույց անշարժ գույքը չլճանա, պետությունն ընտրություններից առաջ տնտեսական ցնցումներ չունենա, սրան գումարած՝ ՀՆԱ-ի աճի հաշվին անընդհատ պարտք է բերում, որպեսզի բանկերը չգնան սնանկության»: Գործոններից մեկն էլ ագահությունն է: «Դա մարդկային բնույթն է»:

ՌԴ հնարավոր տնտեսական սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան անշարժ գույքի գների վրա, հնարավո՞ր է, որ կտրուկ փոփոխություններ լինեն, մարդիկ բռնեն արտագաղթի ճամփան, ու գույքն էժանանա:

«Դրա տնտեսական հետեւանքների պատճառով էլ ավելի վատ կլինի, քան եթե հանգիստ ու բնականոն թողնեն շուկան։ Անընդհատ մարդկանց մի հույս տալիս են: Թրիփփի մասին են խոսում, թե Հայաստանն ավելի գրավիչ երկիր է դառնալու, Իրանից 2 մլն փախստականների մասին են պատմում: Հիմա էլ, թե՝ ՌԴ-ից հայերին կքշեն»:

Սրանք, ըստ փորձագետի, հեքիաթներ են: «Շատ կասկածում եմ, որ Թրիփփը կլինի, Իրանից փախստականը չեղավ, ՌԴ-ից էլ հայերին չեն արտաքսի, բայց եթե հայերին արտաքսեն, այդ հայերը՝ ամեն մեկը 4-5 բնակարան ունի գնած նորակառույցներում, մի մասն էլ տարաժամկետ վճարում են: Իսկ եթե Ռուսաստանից գումար այլեւս չուղարկվի վճարումները կդառնան հարցական, թե՛ այդ գույքերի մի մասը կմտնի վաճառքի շուկա, թե՛ իրենց պահած ընտանիքների գումարը կկտրվի»,- նկատեց փորձագետը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից Գաղտնի միջանցք․ ԱՄՆ-ը օգնում է լցանավերին շրջանցել իրանական վերահսկողությունը - WSJ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 72 938-ի Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին». Կաթողիկոսի օրհնության խոսքը Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Վաշինգտոնը պատրաստ է Իրանի դեմ ռшզմական գործողությունների, եթե բանակցությունները տապալվեն․ Հեգսեթ Էշի հարսանիք-2․ «Հրապարակ» 24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես Թուրքիայի ԱԳ նախարարն անվանել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը ԱՄՆ նախագահն արդեն երրորդ անգամ է դավաճանում դիվանագիտությանը․ Խամենեիի ռազմական խորհրդական ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին «Անպատժելիությունը պետք է ավարտվի». Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին «Հայաստան» դաշինքը հրավիրում է հանրահավաքի՝ մայիսի 31-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակ Սամվել Կարապետյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին ու պահանջում է ներողություն խնդրել «Հանգիստ, վստահ և կոռեկտ»․ Արեն Ափիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Քարաբերդում 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է ծառերին ու հայտնվել անտառում․ կան վիրավորներ Եթե ընտրությունների ցուցակներում հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ, դիմեք ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․ ՆԳՆ ԱՄՆ-ում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am