Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ
Աֆղանստանի Հերաթ վիլայեթում անհայտ անձինք կրակել են քաղաքացիների ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով աֆղանական լրատվամիջոցներին և Ներքին գործերի նախարարությանը։
«Անհայտ անձինք գնդակահարել են խաղաղ բնակիչներին։ Գրոհի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ»,- ասված է հաղորդագրությունում։
Ականատեսը պատմել է, որ զինված անձինք սկզբում առանձնացրել են տղամարդկանց և գնդակահարել նրանց կանանց ու երեխաների աչքի առաջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
