Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի
Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում հողազանգվածը սարից թափվել և լցվել է ավտոճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով երթևեկությունը դարձել է անհնար։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի Կոտայքի մարզի ճանշինի աշխատակիցները, ովքեր փրկարարների հետ վտանգ ներկայացնող հատվածներից կատարել են հարկադիր քարաթափում, ապա տրակտորի միջոցով մաքրել են ճանապարհը, և երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
