Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի
«Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի։
«Ի պատասխան ԲժշկիՁայն նախաձեռնության անդամներին ուղղված առողջապահության նախարարի՝ «քաղաքական շոու» անելու «մեղադրանքին»...
Տիկին նախարար, մի՛ վախեցեք առերեսվել իրականության հետ...», - գրել է նա։
