Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Պետք է խոսեմ մի հետաքրքիր թեմայի մասին, որին շատ հաճախ բոլորս էմոցիոնալ ու բուռն կերպով ենք արձագանքում, տևական ժամանակ դարձնում քննադատության, հաճախ նաև ծաղրի առարկա, սակայն իրականում այն որոշակի գիտակցված դիտավորություն ունեցող քարոզչական տրյուկ է։

Խոսքը Նիկոլ Փաշինյանի կերպարի, հագուկապի, ինչպես նաև էկրանին դրսևորած ոչ էսթետ վարքագծի մասին է։ Ինչպես հայտնի է՝ մենք նրան տեսել ենք ամբիոնի մոտ վերնաշապիկը ուղղելիս, անդրավարտիքն ու գոտին բարձրացնելիս, երկար վերարկույով՝ ինչ-որ անտիկվար շարֆով և այլն․ ավելի հաճախ տեսնում ենք ձեթով պերաշկի ու կուոկւռուզ ուտելիս, տաք կարտոֆիլը ձեռքից գցելիս, կամ բիբարը (մուրաբայի քաղցրությամբ) ագահաբար կծելիս։ Այս բոլորը բնավ պատահական չի արվում, այլ հստակ գիտակցումով ու հաուկ նպատակով։

Բանն այն է, որ Փաշինյանից լավ, հայ ազգի էսթետ կերպարն ու հոգու պահանջը գիտակցող դեմք, ցավոք սրտի, քիչ կա․ նա ամբողջովին տիրապետում ու առ այսօր փայլուն կարողանում է խաղալ այդ լարերի վրա, քանի որ գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների (դրանք հոգու խորքում պիտի ասեն՝ ախպեր դե մեր նման մարդ ա էլի)։ Այսինք, տեսարանն աշխատում է դարձյալ Փաշինյանի օգտին։

Ի դեպ, ասեմ, որ սա նորություն չի, և Փաշինյանը, հերթական անգամ նմանակում է։

Թերև քչերին է հայտնի, որ Բենիտտո Մուսոլինին շատ գիտակցված էր աշխատում իր կերպարի վրա՝ դիտավորյալ կեղտոտելով հագուստը, ուտելիք և ցեխ քսելով։ Նա փորձում էր ստեղծել «ժողովրդի մարդու» իմիջ՝ հակադրելով իրեն ավանդական, նրբաճաշակ ու «էլիտար» քաղաքական գործիչներին։ Դրա համար երբեմն ցուցադրաբար անտեսում էր արտաքին կոկիկությունը՝ ընդգծելու համար, որ ինքը գործնական, «գետնի վրա» ապրող սովորական մարդ է, ոչ թե սրահային ինտելեկտուալ։

Բացի այդ, ֆաշիստական գաղափարախոսության մեջ կար ուժի, կոպտության և «կենսական էներգիայի» պաշտամունք։ Մաքուր, կոկիկ, նուրբ կերպարը կարող էր ընկալվել որպես «թուլության» նշան, իսկ մի փոքր կոպիտ, անգամ կեղտոտ տեսքը՝ որպես ֆիզիկական աշխատանքի, պայքարի և ուժի խորհրդանիշ։ Մուսոլինին հաճախ էր խաղում այս հակադրության վրա։ Նա նաև սիրում էր թատերականություն։ Ինչպես իր հայտնի բեմական ժեստերը, այնպես էլ արտաքին տեսքը, ձայնի տոնը, դեմքի արտահայտությունները:

Ըստ էության սա պոպուլիզմի դասական մեխանիզմ է․ բանն այն է, որ պոպուլիստ առաջնորդը փորձում է նվազեցնել սոցիալական հեռավորությունն իր և զանգվածների միջև՝ անգամ արտաքին տեսքի միջոցով։ Այսինքն՝ դա ոչ թե սովորական անփութություն է, այլ՝ կառավարվող իմիջ, որի նպատակն է՝ ուժ, պարզություն և «ժողովրդայնություն» ցուցադրել»։

 

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են ՇՏԱՊ․ Քոչարյանը մենախցում է գտնվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնում նախագահի առողջական վիճակից (video) Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Սուրենյանը մանրամասներ է հայտնում Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video) Փաշինյանի առաջ Ալիև՞ն է այս պահանջը դրել․ Մարիաննա Ղահրամանյան (video) Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ 7 հատ ծիրանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն եք փչացնում, որ․․․ Մանուկյան (video) Ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է Դուք ո՞վ եք ընդհանրապես… Քրիստինե Վարդանյանի կոպիտ խոսքը (video) Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video) Սիրիայում զանգվածային ցույցեր են․ ո՞րն է պատճառը 224 զոհերի մասին մի բառ չասացի՛ք. դուք էս եք ու… Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Ջերմաստիճանը կհասնի մինչև +35-ի Էդգար Ղազարյանը նորից փաստերով տեղը դրեց Փաշինյանի ՔՊ-ին (video) Օրենքը չընդունվեց, ի՞նչ եք անելու. Տիգրան Աբրահամյանը՝ Գալյանին (video) Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել պատմական, մշակութային ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը․ Դանիելյան Նարեկ Կարապետյանի կոնկրետ հարցը՝ Գալյանին. «Ի՞նչու են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել…» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am