Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում Հորմուզի նեղուցով նավերի անցման շուրջ պայմանավորվածությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման հետ կապված պայմանավորվածությունները չկատարելու համար և հավաստիացրել, որ շուտով նավթը կսկսի անցնել նեղուցով՝ Իրանի օգնությամբ կամ առանց դրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս թեմայի շուրջ մի քանի գրառում է արել իր Truth Social հարթակում։


«Տեղեկություններ կան, որ Իրանը վճար է գանձում Հորմուզի նեղուցով անցնող լցանավերից։ Լավ կլինի՝ նրանք դա անելիս չլինեն, իսկ եթե անում են, ապա լավ կանեն՝ հենց հիմա դադարեցնեն դա», – գրել է Թրամփը գրառումներից մեկում։

Այնուհետև նա քննադատել է The Wall Street Journal-ին, քանի որ նրանք գրել էին, որ Թրամփը «վաղաժամ հաղթանակ է հայտարարել Իրանում»։

«Դա իրականում հաղթանակ է, և դրա մեջ «վաղաժամ» ոչինչ չկա։ Իմ շնորհիվ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես է նավթը սկսում հոսել՝ Իրանի օգնությամբ կամ առանց նրա, որևէ տարբերություն չկա», – գրել է նա։

Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու հարցում Իրանը լավ չի կատարում իր պարտականությունները։

 

 

«Հորմուզի նեղուցով նավթ բաց թողնելու հարցում Իրանը շատ վատ աշխատանք է կատարում, ոմանք կասեին՝ անպատվաբեր։ Մենք այդպես չենք պայմանավորվել», – նշել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Կողմերը Պակիստանում պետք է բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Դուք ձեր սահմաններն անցել եք»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին (video) Հայտնի է՝ ովքեր են Ադրբեջան մեկնած ՀՀ պատվիրակները Ռուսաստանում Փաշինյանին ասել են՝ «ողորմելի վիճակդ փրկություն չունի»․ Դավիթ Ջամալյան (video) Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են մեկնել ցամաքային սահմանով Հայտնել են ԱՄՆ-ի վիրավորված զինվորականների թիվը Պետությունը ընդունել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կատարել հակասահմանադրական արարք․ Օրբելյան (video) Սպասվում է եղանակի կտրուկ վատթարացում Խոշոր ու ողբերգական ավտովթար. կա 5 զոհ, 3 վիրավոր Անվավեր են ճանաչվել Մոջթաբա Խամենեին ուղերձով կդիմի ազգին Իրանը կարող է համաձայնագիր կնքել Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) #ՈՒՂԻՂ. Ռուսաստանում Նիկոլին ասել են՝ «չգազազացնես քնած արջին». Դավիթ Ջամալյան (video) «Զադնի դնել չկա՛»․ ի՞նչ է առաջիկայում անելու Գագիկ Ծառուկյանը (video) Սպառնալիքներն ավելանում են․ Սուրեն Պապիկյանը թոհուբոհի մեջ է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը կարող է համաձայնագիր կնքել Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են մեկնել ցամաքային սահմանով «Փաշինյանը վախեցել է․ հիմա ում գրկում է հայտնվել» (video) ՌԴ-ն հնարավորություն ունի չշարունակել հարձակումները Զատկից հետո. Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հրադադարի հայտարարությանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում Հորմուզի նեղուցով նավերի անցման շուրջ պայմանավորվածությանը Կոտայքի մարզում բեռնատարը կոտրել է երկաթե արգելապատնեշներ. խցանումը հասնում է 10 կիլոմետրի Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը․ Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am