Եվրոպան հիասթափվել է Էրդողանի վերաբերմունքից
Եվրոպան հիասթափված է փախստականների հարցով ավելի վաղ հասած պայմանավորվածությանը Էրդողանի վերաբերմունքից, և մոտակա ժամանակում պատրաստ է վերանայելու իր հարաբերությունները Թուրքիայի հետ, Եվրախորհրդարանում ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը, հայտնում է Süddeutsche Zeitung թերթը: Նոյեմբերի 29-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում վերջնականապես համաձայնեցվել էր գործողությունների պլանը, ըստ որի Թուրքիան պետք է նպաստեր ԵՄ փախստականների հոսքի կրճատմանը` ապահովելով նրանց համար լավագույն պայմաններ իր տարածքում 3 միլիարդ եվրոյի, ԵՄ մտնելու բանակցությունների ակտիվացման և վիզային ռեժիմի ազատակայնացման դիմաց: «Եթե մոտակա շաբաթվա ընթացքում թուրքական կողմից ոչ մի գործողություն չկատարվի և փախստականների թիվը նկատելիորեն չնվազի, ապա Եվրոպան պետք է վերանայի Թուրքիայի հետ համաձայնությունը»,- ասել է գերմանացի քաղաքական գործիչը:
