Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են
Ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի 9 հասցեում ոչ սթափ վիճակում ծեծում են իրար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Արման Ի․-ն, 23-ամյա Հայկ Ի․-ն, 20-ամյա Էդգար Մ․-ն և մի քանի դեռևս անձը չպարզված քաղաքացիներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բնակելի շենքի բակում իրենց անձը հասարակությունից վեր դասելով՝ հայհոյանքներ են հնչեցրել։
Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ ամենից հետո Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Ա․-ն նրանց դիտողություն է արել, ինչից հետո առաջացել է հրմշտոց և ծեծկռտուք՝ ինչին միջամտել են վերջինիս հայրը՝ 55-ամյա Արտակ Ա․-ն, 20-ամյա Վահե Ն․-ն և այլ անձերը չպարզված անձինք։
Նշված հասցեից ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել՝ Արման Ի․-ին, Արտակ Ա․-ին և Վահե Ն․-ին, որտեղ անձնական խուզարկությամբ Արման Ի․-ի մոտից հայտնաբերվել է բժշկական կաթոցիչ՝ դեղնականչավուն մոխրացած զանգվածով և ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցների անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
