Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի գործը կքննի դատավոր Վարդգես Սարգսյանը
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի գործը մակագրվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։
Ինչպես արդեն հայտնել ենք` քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է դեռ 2025թ․ նոյեմբերին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Պաշտպան Արսեն Բաբայանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ընդգծել է, որ Խաչիկ Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, այն ամբողջությամբ հնարովի է, «Հայրենիք» կուսակցությունը երբեք ընտրակաշառքի հետ առնչություն չի ունեցել, մշտապես քննադատել է կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները։ Խաչիկ Գալստյանից բացի քրեական վարույթով նույն օրը ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Արամ Քոչարյանը։ Գալստյանի և Քոչարյանի խափանման միջոցները հետագայում փոխարինվել է տնային կալանքով։
Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի մասով նախաքննությունն ավարտվել է, գործն՝ ուղարկվել դատարան։
