Արաղչին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակը և զարգացումները», - ասվում է հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։
