Իրանից հայտարարել են, որ ուրանի հարստացման իրավունքն անհրաժեշտ պայման է բանակցությունների համար
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Թեհրանի՝ ուրանի հարստացման իրավունքի պաշտպանությունը «անհրաժեշտ» է ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ ցանկացած բանակցության համար։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Պաշտոնյան անդրադարձել է այն հարցին, որ ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել Իրանի կողմից ուրանի հարստացման իրավունքը, որը Թեհրանի կողմից ներկայացված 10-կետանոց առաջարկի մաս է կազմում։
«Դա անհրաժեշտ (բաների) մի մասն է, որի մասին ոչ ոք չի խոսում», – ասել է Էսլամին Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ-ն և Իրանը առաջիկա օրերին պետք է հանդիպեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բանակցություններ վարելու համար։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն բանակցությունների ընթացքում որպես աշխատանքային հիմք կընդունի Իրանի կողմից ներկայացված 10-կետանոց ծրագիրը, որի որոշ կետեր փոփոխվել են ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ մերժվելուց հետո։
