Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի կռահեցիք, որ վերնագրում նշվածը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ին: Նրանք առիթ-անառիթ կոկորդ են պատռում, թե՝ «65 տոկոս ձայն ունենք», «սահմանադրական մեծամասնություն ենք ստանալու», «ընդդիմությունը պարտվելու է» և այլն...

Դե, հասկանալի է, որ այդ ամենն առաջին հերթին ուղղված է իրենց՝ արդեն իսկ բավականին կասկածներ ունեցող «շարքերին», ինչպես նաև դեռևս «նիկոլական» մնացած փոքրաթիվ զանգվածին: Բայց այստեղ մի քանի հարց է առաջ գալիս: Լավ, եթե այդքան վստահ եք, էլ ինչո՞ւ եք օրնիբուն դրա մասին գոռգոռում: Իր ուժերի վրա վստահը րոպեն մեկ դրա մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն չունի: Հա, ու երբ վայրկյանը մեկ սկսում եք դրա մասին գոռալ, հիշեցնում եք անտառով անցնող Քաջ Նազարին, որն ինչքան խորանում էր անտառի մեջ, այնքան ձայնն ավելի էր գլուխը գցում...

Ինչ վերաբերում է նախօրեին «Ընտրական օրենսգրքում» կատարված կամայական միջամտությանը, ապա դա կրկնակի խայտառակություն է: Նախ՝ ինքնին խայտառակություն է, որ նման կարևոր փաստաթղթում փոփոխություն կատարվում է հապճեպորեն, առանց քաղաքական կոնսենսուսի, միակողմանիորեն, իշխող հակաժողովրդավարական ռեժիմի քմահաճույքով: Կրկնակի խայտառակություն է, որ փոփոխությունը կատարվում է քվեարկության օրվանից ընդամենը երկու ամիս առաջ:

Ընտրական գորընթացների ընդունված տրամաբանությունն այն է, որ ընտրություններից մեկ տարի, կես տարի առաջ չի կարելի ընտրության կանոնները փոփոխել: Դա արդար, ժողովրդավարական և մրցակցային ընտրության սկզբունքներից մեկն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն տրորտակ են տալիս այդ սկզբունքները: Կամ, ինչպես «փայլուն» գրագիտություն ցուցադրող նույն Փաշինյանը կասեր, «առ են համարում»: Դե, ինչպես միշտ:

Լավ, նորից հարցնենք՝ ինչո՞ւ են իրենց իսկ խոսքով՝ «65 տոկոսանոց» Փաշինյանն ու ՔՊ-ն այդպես ձեռուոտ ընկել: Ինչո՞ւ են նման կոպիտ խախտումների դիմում: Դա, անշուշտ, պատահական չէ: Նման վարքը խոսում է այն մասին, որ, պատկերավոր ասած, «ՔՊ-ի փոխանը մուկ է ընկել»: Եթե ավելի պարզ՝ վախեցած են: Սաստիկ վախեցած են: Վախեցած են՝ իշխանությունը կորցնելու անխուսափելի ու արդեն նշմարվող հեռանկարով: Իսկ վախը, ինչպես նշում են հոգեբանները, սարսափելի բան է:

Փաշինյանական վախերի արտահայտություններից մեկն էլ «արագի մեջ» ինչ-ինչ կասկածելի «սոցհարցումներ» մոգոնելն ու իրենց մասով առասպելական վարկանիշներ հրապարակելն է: Նույն վախին գումարված հիստերիկայի դրսևորում են նաև հիմնական ընդդիմադիրների հասցեին արվող փաշինյանական շրիշակից ցածր հայտարարությունները: Դա մի տեսակ արդեն սովորական է դարձել, քանի որ Փաշինյանը միշտ է այդպիսի բառամթերքով աչքի ընկել, բայց դա էլ է թուլության, վախի ու մանրության դրսևորում:

Նույն փաշինյանական սարսափների, իշխանությունը կորցնելու վախերի մասին է վկայում և այն, որ որոշ շրջանակներ, որոնք իբր պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, սկսել են ակտիվացնել հիմնական ընդդիմության դեմ իրենց ելույթները: Հասկացել են, որ Փաշինյանի գործերը լավ չեն: Իսկ Մոսկվա գնալ-գալուց հետո ավելի են վատացել:

Ու այս ամենի հետ կապված՝ ինքնըստինքյան շատ պարզ ու համընկալելի հարց է ծագում. լավ, եթե դուք այդքան վստահ եք, որ 65 տոկոս ունեք (համեստություն են անում, չեն ասում, որ 165 տոկոս ունեն), եթե այդքան վստահ եք, որ մեծամասնություն եք կազմելու և այլն, ապա ինչո՞ւ եք այդպես դողէրոցքի մեջ ընկել ու «կողքից» օգնության դիմել:

Հա, ի դեպ, պատահական չէ, որ մի քպական պատգամավոր, այսպես ասենք՝ ևս մեկ «նիկոլփաշինյան», օրեր առաջ ասում էր, թե իրենք մեծամասնություն են ու կարող են օրենք ընդունել, որով կարգելեն, որ բոլորը, ում անունը Սամվել է, ընտրության իրավունք չունենան: Ինչպիսի նեղ, սլացքից զուրկ երևակայություն: Ինչո՞ւ միայն Սամվել: Արգելեք բոլոր Հայկերին, Արամներին, Արմեններին, Անահիտներին, Նարեներին, Գայանեներին, Հայկուհիներին, իսկ Արարատներին ու Մասիսներին միանգամից կալանավորեք: Չէ, սա արդեն նույնիսկ քաղաքական շեղվածություն չէ: Սա տակավին բնորոշման եզրույթ փնտրող երևույթ է: Գումարած՝ հստակ քպական մտածողությունը բնորոշող երևույթ, այն է՝ իրենք թքած ունեն օրենքի և օրինականության վրա, իրենց պետք լինի՝ ինչ աննորմալ օրենք ասես՝ կընդունեն: Իսկ ինչո՞ւ միանգամից «օրենք» չեք ընդունում, որ ով ՔՊ-ի աղետաբեր ռեժիմին դեմ է, ընտրելու իրավունք չունենա: Մեծամասնություն եք, չէ՞:

Հետաքրքիր է՝ Հայաստանի ներքին գործերի մեջ իրենց քիթը խոթած եվրոչինովնիկնե՞րն են նման խորհուրդներ տալիս Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Իսկ նրանց «բարձր հովանավորությամբ» էլ ի՞նչ հակաժողովրդավարական, ըստ էության՝ օրենքից և կանոններից դուրս քայլերի է դիմելու «աթոռները» կորցնելու վախից դողացող, դրանից հանրության նկատմամբ էլ ավելի ագրեսիվ տրամադրված իշխանությունը:

Իշխանություն, որ սարսափահար է լինում ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի անունից, իսկ մյուս ուժի առաջնորդի ազգանունը լսելիս էլ ջղաձգվում է: Արդեն ութ տարի: Իշխանություն, որը հայ ժողովրդին սպառնում է պատերազմով, թեպետ փորձում է «խաղաղություն» վաճառել: Երևույթը չէ, ընդամենը բառը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am