Իսրայելն Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում

Իսրայելը ԱՄՆ–ին ներքաշել է մեծ արկածախնդրության մեջ։

Իսրայելում արդարադատությունից խուսափելու նպատակով ամբողջ աշխարհը պայթեցնելու ծրագիրն աշխատացնող Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ նախագահ Թրամփին համոզել էր, որ եթե ԱՄՆ-ն օդից ու դրսից աջակցի, եթե Իրանի վրա ճնշում բանեցնի, ապա Իսրայելը ցամաքային օպերացիա կկազմակերպի դրանից հետո և կփլուզի Իրանը։

Իրանի դեմ ԱՄՆ–Իսրայել հարձակումից հետո ցամաքային օպերացիա տեղի չի ունենում։ Իրաքի քրդերը չեն համաձայնում, Իրանի քրդերը՝ նույնպես։ Բելուջները թեման փակել են։ Մնացել է Ադրբեջանը։

Նաթանյահուի հույսը հիմա Ալիևի վարչակազմն է։ Իսրայելը լեգիտիմ է համարում իր խնդրանք–պահանջն Ալիևից, քանզի նույն Իսրայելն օգնեց Ադրբեջանին 44–օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։

Ադրբեջանին օգնեց նաև Արևմուտքը, հատկապես Արցախը կլանելու ժամանակ։ Արևմուտքի, Իսրայելի, Թուրքիայի ջանքերով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց դավաճանաբար հանձնել Արցախը Ադրբեջանին և օգտագործվել Ռուսաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Իրանի դեմ։

Ամենքին իր գինը տվեցին։ Նիկոլին դավաճանության դիմաց խոստացան աջակցել նրան՝ աթոռը պահպանելու հարցում։ Ալիևին Արցախը տվեցին ավանսով։ Այն պայմանով, որ Ադրբեջանն անհրաժեշտ պահին համաձայնի օգտագործվել Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Ալիևը համաձայնեց, բայց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դեմ հիմա չի ուզում ամբողջությամբ օգտագործվել, ինչը նյարդայնացնում է ոչ միայն Իսրայելին, այլ նաև Թրամփի վարչակազմին։ Վերջինս Թրիփփ անվան տակ «Զանգեզուրի միջանցք» է նվիրել թուրքական աշխարհին և ակնկալում է փոխհատուցում՝ հակաիրանական ցամաքային օպերացիայի տեսքով։

Թուրքիան Ադրբեջանին խորհուրդ է տալիս չմտնել հակաիրանական արկածախնդրության մեջ։ Ալիևը չի ուզում, բայց Իսրայելն ու ԱՄՆ–ը եկել են իրենց տված պարտքի հետևից։ Ու որպեսզի Ալիևը տարբերակ չունենա, Նախիջևանում սադրիչ պայթեցում կազմակերպվեց։ Չեն բացառվում այլ սադրանքներ ևս, քանզի Իսրայելի համար խիստ կարևոր է Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելը։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ դրանից հետո Բաքուն կարող է վերածվել լեգիտիմ թիրախի, բայց քանի որ պարտքի տակ է, ուստի այս փուլում գոնե իմիտացիաներ է անում, թե, իբր, պատրաստվում է պատերազմի՝ այն հույսով, որ կկարողանա ժամանակ ձգել՝ «հետո կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը» տարբերակով։

Թե ի վերջո ինչպիսի զարգացում կունենանք, կերևա առաջիկա օրերին։

Ամեն դեպքում արձանագրենք, որ ԱՄՆ–ի և Իսրայելի պլանները՝ Իրանի հարցերը շուտափույթ լուծելու առումով տապալվեցին։ Թեև սպանվեց մեր բարեկամ երկրի հոգևոր առաջնորդը, բայց համակարգային փլուզում տեղի չունեցավ։ Թրամփը հիմա չգիտի, թե ինչպես է դեմքը փրկելու և ինչքան պետք է տևի այս արշավը, իսկ Նեթանյահուին մնացել է է՛լ ավելի մեծ սադրանք ու արյունահեղություն կազմակերպելը։ Այս խմորը շատ ջուր է տանելու։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Նիկոլի մնալու դեպքում ձմռանն անդառնալի ծանր վիճակում ենք հայտնվելու (video) Հայ մեծ և իրական լուռ բարերարները երկուսն են՝ Սամվել Կարապետյան և Սերգեյ Համբարձումյան․ Թովմասյան (video) Նիկո՛լ, հիշու՞մ ես էդ կոշիկը․ Ժասմինա Ղևոնդյան (video) Հաջորդ վարչապետը պետք է հայրենասեր լինի․ դավաճան պետք չի մեզ․ քաղաքացի (video) Նիկոլին նայելիս մարդկանց մոտ մի հույզ է լինում՝ զզվանք, նողկանք․ հոգեբանը բացատրում է (video) Ռոբերտ Քոչարյանի թիմ, մի օրինակ եմ բերում, մնացածը դուք հասկացեք․ Անժելա Թովմասյան (video) «Նիկո՛լ, լսեցի՞ր Քոչարյան Անդոն Աշոտիկիդ ի՞նչ ասաց». Ռուզան Ստեփանյան (video) Սամվել Կարապետյանը մեծ թափով հարված է հասցրել Փաշինյանին․․․ հոգեբան (video) ՔՊ-ն 0 ձայն է ստանալու․ Էդիկ Անդրեասյան (video) Վարորդնե՛ր, դիմեք դատարան, Ավինյանը պիտի պատասխան տա. Ռուզան Ստեփանյան (video) «Փաշինյանը մուտիլովչիկ է, հայրենիքը ծախած մարդը պտի վեր**վի». արթիկցի (video) ԱՄՆ-ն 50% մաքսատուրք կսահմանի Իրանին զենք մատակարարող ցանկացած երկրի նկատմամբ․ Թրամփ Հրադադարը խախտվել է «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդ Ինչպես իր կրծքի նշանով Նիկոլը խայտառակվեց Պուտինի առաջ․ Ժասմինա Ղևոնդյան (video) Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են հարսանիքների ժամանակ 4 տներ թալանած երիտասարդին Փաշինյանը Քաղսիում է․ բնակիչները հայտնվել են բլոկադայի մեջ «Առանց Նիկոլ Փաշինյանի՝ ձեզ կթաղեն ընդհանուր փոսում»․ Էդիկ Անդրեասյան (video) «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրենը ՔՊ ցուցակում չի ընդգրկվել Լրատվամիջոցները բացահայտել են, թե իրականում ինչպես են Իսրայելում վերաբերվում Իրանի հետ հրադադարին Դրիֆթ կատարած վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով Արտադրվում է վտանգավոր սննդամթերք Իրանի հարավում պայթյուններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ հրադադարից հետո. Mehr #ՀԻՄԱ․«Նիկո՛լ, խայտառակությունը բացահայտելու եմ․ 5 տարի երեխաներին լցրել ես դոմիկ ու․․․»․ Ստեփանյան (video) Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am