Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Ծառուկյան

168.am-ին տված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է հիմնական ուղերձները համագումարից առաջ։

-Վաղը կայանալու է ԲՀԿ համագումարը, նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը ձևավորում են թիմեր և հիմնական ուղերձները հղում հասարակությանը։ Ձեր հիմնական ուղերձներից է երաշխավորված խաղաղությունը։ Իսկ իշխանություններն ընդդիմադիր բոլոր ուժերին մեղադրում են պատերազմի կուսակցություն լինելու մեջ։

-Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր սկզբունքային մոտեցումը. Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։ Մեզ պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել։ Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք՝ պետության ուժի, գործող անվտանգության համակարգի և հստակ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված։ Խաղաղություն, որտեղ Հայաստանը խոցելի չէ, որտեղ մեր սահմանները պաշտպանված են, և որտեղ մարդիկ վստահ են ապագայի նկատմամբ։

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում։

Միայն համերաշխ, ամուր պետությունը կարող է ապահովել երկարատև խաղաղություն։ Եվ հենց այդպիսի խաղաղություն ենք մենք կառուցելու՝ միջազգային իրական երաշխիքների վրա։

-Նաև ասում են, որ այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի արտաքին վեկտորը։ Դուք համամի՞տ եք։

-Այս ընտրությունները ներհայաստանյան ընտրություններ են, դրանք նախ որոշելու են Հայաստանի ներքին կյանքը։

Օգտվելով առիթից, սակայն, ես դիմում եմ մեր միջազգային գործընկերներին։ Իմ գլխավորած ուժի հաջողության դեպքում Հայաստանը բաց է լինելու համագործակցության համար։

Մենք պատրաստ ենք երկխոսության։ Մենք պատրաստ ենք ազնիվ գործընկերության։ Տարածաշրջանի կտրվածքով մենք հանդես ենք գալիս հարևանների հետ երկխոսության շարունակման, բոլոր բարդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ դիրքորոշմամբ։

Կա մի սկզբունք, սակայն, որը քննարկման ենթակա չէ. Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը։ Ընտրությունները աշխարհաքաղաքականության գործիք չեն։ Մեզ մեր հասարակության ներսում դրսից միջնորդներ պետք չեն։

Մենք մերժում ենք հայ հասարակությունը ճամբարների բաժանելու վտանգավոր քաղաքականությունը։ Ռուսամետներ, արևմտամետներ՝ նման բաժանումները միայն կոտրում են մեր հասարակության ողնաշարը։ Մեզ միասնական, ամուր ողնաշար է պետք, հատկապես՝ հիմա։ Մենք մեր հասարակության ներսում բոլոր բաժանված, պառակտված խմբերին պիտի միավորենք, կամուրջներ կապենք մարդկանց միջև։ Մեր թիմի կարևոր խնդիրներից մեկը հենց դա է լինելու։

Ես կցանկանայի առանձին անդրադառնալ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Մենք անցել ենք բարդ փուլ և արել ենք համապատասխան եզրակացություններ։

Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ ամուր, ազնիվ և արդյունավետ ռազմավարական հարաբերություններ։ Մենք կվերակառուցենք մեր դաշինքը, այն կներառի իրական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։ Մենք կստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանը ոչ թե թույլ օղակ է, այլ՝ արժեքավոր և անհրաժեշտ գործընկեր։ Դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից։

Հիմա խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին։ Ուզում եմ հասկանալ՝ գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում։ Հասարակ մարդիկ պատկերացնում են ու շատ են անհանգստանում։ Մարդիկ դեռ չեն մոռացել 90-ականների սկիզբը, երբ տնտեսությունը փլուզվեց, ու մենք զրոյից սկսեցինք կառուցել ամեն ինչ։

Մարդիկ տարիներով գործ են դրել, բիզնես են անում, վերջապես սկսել են եկամուտ ստանալ, հիմա էդ ամենը կարող է ուղղակի փոշիանալ։ Մեր ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ շուկա է արտահանվում։ Որ դուրս եք գալիս, բա որտե՞ղ է վաճառելու, ո՞ւր է արտահանվելու։ Հո սիրուն խոսքեր ասելով չի՞։ Եվրամիությունը մեր լավ գործընկերն է ու ավելի լավը դեռ պիտի դառնա, բայց մեզ անդամակցելու ո´չ հրավիրել են, ո´չ էլ սպասում են։ Սա հո խաղ չի՞, որ ռիսկի տակ են դնում մեր ժողովրդի բարեկեցությունը, մեր երկրի ապագան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք կսահմանի Իրանին զենք մատակարարող ցանկացած երկրի նկատմամբ․ Թրամփ Հրադադարը խախտվել է «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդ Ինչպես իր կրծքի նշանով Նիկոլը խայտառակվեց Պուտինի առաջ․ Ժասմինա Ղևոնդյան (video) Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են հարսանիքների ժամանակ 4 տներ թալանած երիտասարդին Փաշինյանը Քաղսիում է․ բնակիչները հայտնվել են բլոկադայի մեջ «Առանց Նիկոլ Փաշինյանի՝ ձեզ կթաղեն ընդհանուր փոսում»․ Էդիկ Անդրեասյան (video) «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրենը ՔՊ ցուցակում չի ընդգրկվել Լրատվամիջոցները բացահայտել են, թե իրականում ինչպես են Իսրայելում վերաբերվում Իրանի հետ հրադադարին Դրիֆթ կատարած վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով Արտադրվում է վտանգավոր սննդամթերք Իրանի հարավում պայթյուններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ հրադադարից հետո. Mehr #ՀԻՄԱ․«Նիկո՛լ, խայտառակությունը բացահայտելու եմ․ 5 տարի երեխաներին լցրել ես դոմիկ ու․․․»․ Ստեփանյան (video) Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում Փաշինյանի մոտ խուճապային տրամադրություն ա․ նախկին ՔՊ-ական (video) Իսրայելն Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարող են ազդել գլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա. The Washington Post Ալենն ու Նիկոլն իրենց դաժան ճակատագրից են սարսափում․ Անաստաս Իսրայելյան (video) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են «Սրիկա՛ Անդո, դու սրա պատասխանը պիտի տաս»․ արցախցին պոռթկաց (video) Իսրայելը հարվածել է Լիբանանում գտնվող մարդաշատ սրճարանին. կան զոհեր Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին (video) Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ստորագրել համաձայնագիրը, եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի 10 պայմանները. Fars
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am