Ըստ «Գելլափ»-ի Քոչարյանն ունի ոչ թե 5.5, այլ առնվազն 13.1 տոկոս

Մի քանի օր առանց կեր մնալուց հետո երեկ միշիկի կուխնիում հավաքարար ու մատուցող աշխատողները յուրահատուկ ոգևորությամբ ու նիկոլական ֆեյքերի ոճով քոփի-փէյսթ էին անում Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսից հանված մի հատված, ըստ որի «Հայաստան» դաշինքն այս պահին ունի ընդամենը 5.5 տոկոս ձայն։
Հենց այս պահին առնվազն երեք փաստարկ կարող եմ բերել թե ինչո՞ւ այդ տվյալներն ու ընդհանրապես «Գելլափ»-ի հայաստանյան գործընկերոջ սոցհարցումների արդյունքները հավաստի չեն ու ինչ-որ տեղ նույնիսկ նկարված են։
Դրանց մանրամասնորեն կանդրադառնամ իմ շաբաթավերջի լայվում։
Հիմա ուզում եմ ներկայացնել մի հետաքրքիր փաստ հենց նույն այդ սոցհարցման արդյունքներից։
Եթե հետևել եք Արամ Նավասարդյանի հարցազրույցին հաստատ նկատած կլինեք որ քաղաքական գործիչների հետ կապված դա միակ հարցումը չի եղել ու ժողովրդին նաև հարց է ուղղվել թե քաղաքական ո՞ր գործիչի գործողություններին է հավանություն տալիս։
Իհարկե միշիկի կուխնիի աշխատողները դա չեն հրապարակել քանի որ այդտեղ նախագահ Քոչարյանն ունի ոչ թե 5.5 այլ 13.1 տոկոս։ Թեև իմ համոզմամբ դա էլ ճիշտ թիվ չէ, բայց ոչինչ եկեք կենտրոնանանք հենց այդ թվի վրա։
«Գելլափ»-ի հայաստանյան գործընկերոջ հարցմանն ի պատասխան ժողովուրդը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուց և հայկական բանակից հետո հավանություն է տվել հերթաբար Գագիկ Ծառուկյանի (34.2 տոկոս), Սամվել Կարապետյանի (27.3 տոկոս), նիկոլ փաշինյանի (27.1 տոկոս) և նախագահ Ռոբերտ Քոչարյանի (13.1 տոկոս) գործողություններին։
Քաղաքական գործիչների առաջին քառյակը կարելի է բաժանել երկու գլխավոր խմբերի։
Առաջին խմբում տեղավորվում են Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը, որոնք հասարակության մոտ առավել մեծ ճանաչում ունեն նախ որպես ազգային բարերարներ ու գործարարներ և ապա որպես քաղաքական գործիչներ։ Սա այն իմաստով է, որ նրանց հավաքած բարձր տոկոսի մի խոշոր մասը վերաբերում է ոչ թե նրանց քաղաական այլ հասարակական գործունեությանը, ինչի պատճառով էլ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցման ժամանակ նրանց տոկոսները միանշանակ իջնում են՝ Գագիկ Ծառուկյանի 34.2 տոկոսը դառնում է 7.9 տոկոս, իսկ Սամվել Կարապետյանի 27.3 տոկոսը՝ 13.4 տոկոս։
Երկրորդ խմբում տեղավորվում են Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նիկոլ փաշինյանը, որոնց գործունեությունը բացառապես քաղաքական բնույթի է և բնականաբար հավաքած տոկոսներն էլ միանշանակ վերաբերում են դրան։ Հենց այդ պատճառով էլ նիկոլ փաշինյանի 27.1 տոկոսը շատ չնչին նվազում արձանագրելով դառում է 24.3 տոկոս։ Նույն տրամաբանությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքած 13.1 տոկոսն էլ պիտի մնա անփոփոխ, քանի որ հարցվողները բնականաբար հավանություն են տվել Քոչարյանի քաղաքական գործողություններին, իսկ վերջին շրջանում նախագահ Քոչարյանը միայն մի հստակ գործողություն է ունեցել մասնակցել ընտրություններին, գլխավորել «Հայաստան» դաշինքը և ներկայացնել երկիրը ղեկավարելու հայտ։
Այնպես որ միշիկի խոհանոց փոխանցված կերն այս անգամ էլ խիստ նեխած ու արդեն մի տեսակ հոտած է։
Թեմային առավել մանրամասնորեն կանդրադառնամ շաբաթավերջին։
@followers
@highlight

Ռոբերտ Մարգարյանի գրառումը

դիտվել է 448 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք կսահմանի Իրանին զենք մատակարարող ցանկացած երկրի նկատմամբ․ Թրամփ Հրադադարը խախտվել է «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդ Ինչպես իր կրծքի նշանով Նիկոլը խայտառակվեց Պուտինի առաջ․ Ժասմինա Ղևոնդյան (video) Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են հարսանիքների ժամանակ 4 տներ թալանած երիտասարդին Փաշինյանը Քաղսիում է․ բնակիչները հայտնվել են բլոկադայի մեջ «Առանց Նիկոլ Փաշինյանի՝ ձեզ կթաղեն ընդհանուր փոսում»․ Էդիկ Անդրեասյան (video) «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրենը ՔՊ ցուցակում չի ընդգրկվել Լրատվամիջոցները բացահայտել են, թե իրականում ինչպես են Իսրայելում վերաբերվում Իրանի հետ հրադադարին Դրիֆթ կատարած վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով Արտադրվում է վտանգավոր սննդամթերք Իրանի հարավում պայթյուններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ հրադադարից հետո. Mehr #ՀԻՄԱ․«Նիկո՛լ, խայտառակությունը բացահայտելու եմ․ 5 տարի երեխաներին լցրել ես դոմիկ ու․․․»․ Ստեփանյան (video) Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում Փաշինյանի մոտ խուճապային տրամադրություն ա․ նախկին ՔՊ-ական (video) Իսրայելն Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարող են ազդել գլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա. The Washington Post Ալենն ու Նիկոլն իրենց դաժան ճակատագրից են սարսափում․ Անաստաս Իսրայելյան (video) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են «Սրիկա՛ Անդո, դու սրա պատասխանը պիտի տաս»․ արցախցին պոռթկաց (video) Իսրայելը հարվածել է Լիբանանում գտնվող մարդաշատ սրճարանին. կան զոհեր Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին (video) Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ստորագրել համաձայնագիրը, եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի 10 պայմանները. Fars
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am