Կապիտուլյանտը պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ՀՀԿ 18-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումներն է առանձնացրել։

«1. Պատկերացնու՞մ եք՝ պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում։ Արցախ հանձնածները Արցախ հանձնողներ են փնտրում։ Չնայած ինչո՞ւ եմ զարմանում, մինչև հիմա էլ նիկոլ բերածները նիկոլ բերողներ են փնտրում։

2. Մենք չպետք է վարանենք և պարտավոր ենք խոսել մեր սխալների ու ձախողումներ մասին։ Եվ սա առաջին նման դեպքը չէ։ Մեր կուսակցության օրինակով կարող ենք ասել, որ սխալների վերլուծությունը ոչ թե թուլացնում է, այլ զորացնում։

3. Մենք, ընդդիմադիրներս, մնացինք մասնատված, կասկածամիտ միմյանց հանդեպ՝ կրելով հին հակասությունների բեռը, մինչդեռ նավը շարունակվում է խորտակվել։

4. Ազգային ուժերս, այս տարիների ընթացքում հայրենավաճառ գործող կառավարիչների դեմ կանգնած առանձին հատվածներ էինք, բայց ամբողջական այլընտրանք չդարձանք։

5. Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է», իսկ հիմա արի ու տես՝ պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել»։

6. Պետք է նաև ինքներս մեզ հարցնենք՝ ինչո՞ւ է միջազգային հանրությունն այդպես վարվում։ Պատասխանը դաժան է․ որովհետևՀայաստանը կորցրել է իր արժանապատվությունը։

7. Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ, և ընդունել եմ որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել իմ երկրի ու ժողովրդի համար:

8. Այո, մենք՝ հանրապետականներս, կատարյալ չենք, բայց ազնիվ ենք: Ազնիվ ենք մեր անցյալի, մեր ներկայի և առջևում սպասվող մարտահրավերների հանդեպ։ Ազնիվ ենք ինքներս մեր և մեր ժողովրդի հանդեպ։

9. 2026 թվականի Հանրապետական կուսակցությունը 2016 թվականի Հանրապետական կուսակցությունը չէ։ Մենք ավելի փորձառու ենք, ավելի իմաստուն, ավելի բյուրեղացած ու թրծված և ավելի իրատես:

10. Մենք մենք ենք՝ մեր անցյալով ու ներկայով, մեր դավանած արժեքներով ու հավատքով: Մենք աստվածասեր ենք, իսկ ինչասե՞ր եք դուք: Մենք մեր ժողովրդինն ենք, իսկ ո՞ւմն եք դուք: Մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք»,- համագումարում հայտարարել էր Սարգսյանը։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Ձերբակալվել է Արման Սահակյանը, ինչպես նաև մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Փաշինյանն ասել է՝ «բոմժ է սարքելու Սամվել Կարապետյանին», ձեզ հրահա՞նգ է տվել․ հարց՝ ՊԵԿ նախագահին (video) Ռյուտեն Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ՝ ՆԱՏՕ-ի հասցեին քննադատությունների ֆոնին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Ծառուկյան Ամեն մեկիս վրա 5000 դոլար պարտք կա․ Արթուր Խաչատրյանը մանրամասներ է հայտնում (video) Անդրանիկ Քոչարյա՛ն, էն խոզերիդ մասին ի՞նչ կասես, որոնց Արցախից փախցրիր` պատերազմից առաջ․ սպա (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վախենում է բոմժությունից»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) «Ասում են՝ սիրուհուդ, կնգադ ու մորդ հեսա կկալանավորենք»․ Հովիկ Աղազարյան (video) Ինչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը վարկ ունեցողներին (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էդ սպառնու՞մ ես․ Արթուր Միքայելյան (video) Արծվիկ Մինասյանը թվերով ներկայացնում է՝ Փաշինյանի բերած աղետները (video) Հիմա ՔՊ-ին չասե՞նք՝ ի՞նչ ես արել․․․ Ռոբերտ Քոչարյանի հստակ առաջարկը (video) Ըստ «Գելլափ»-ի Քոչարյանն ունի ոչ թե 5.5, այլ առնվազն 13.1 տոկոս Պուտին-Փաշինյան հանդիպմանը մի միջադեպ է եղել, որը հունից հանել է Ադրբեջանին․ Հարութ Սասունյան (video) Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասին Կապիտուլյանտը պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել». Սերժ Սարգսյան Աղոթի՛ր և սիրտդ կփոխվի. Հայր Զաքարիան հետաքրքիր պատմությամբ է կիսվել (տեսանյութ) Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ Փրկարար ծառայությունը տեսանյութ է հրապարակել «Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ Փաշինյանի՝ ՌԴ այցելության շրջանակում հայկական կողմին պաշտետ, կրաբի ձողիկներ և սև ձկնկիթ են նվիրել Վախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Ղահրամանյան Եթե քաղաքացին իր հոգսը չի, բա ինքը ո՞վ է․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Պատերազմի հիմքում ընկած պատճառները մնում են չլուծված. Կալասը կարևորել է միջնորդական ջանքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am