Ավտոբուս նստողների համար օրենք է փոխվել․․․
Ավտոբուս նստողների համար օրենք է փոխվել․․․
Տրանսպորտ էի նստել ու ողջ ճանապարհին, մոտ մեկ ժամ, ամեն կանգառում վարորդի ծղրտոցն էր ականջումս․ այսօրվանից առաջին դռնով միայն մտեք, հետևի դռնով դուրս եկեք։ Հետևի դուռը բավականին ուշացումով էր բացվում, ու ներսում դժգոհության ալիք էր բարձրանում (մեղմ ասած)։ Առաջին դռնով մինչև մտնում էին, ավտոբուսի ներսում իջնողների համբերությունը սպառվում էր՝ երբեմն նաև քաղաքավարությունը հետը։
Բայց հայի հնարամտությունը սահման չունի․ շատերն արդեն գլխի էին ընկել, որ հետևի դուռն ուշ է բացվում, և սպասում էին, ու երբ բացվում էր՝ ուշացած «թմփում էին ներս»՝ իբր ոչինչ չի եղել, մենք միշտ այստեղ ենք եղել։ Դրան հաջորդում էր վարորդի հոգեցունց ճիչը՝
-Է՜յ, հետևի դռնով մտածներ, մուծվե՜ք, ձեզ հետ եմ, չե՞ք լսում։
Ու այսպես՝ ամեն կանգառում նույն սիմֆոնիան․ առաջին դռնով մտեք, հետևի դռնով դուրս եկեք, մուծվեք, մի մտեք, բայց արդեն մտել եք, հիմա գոնե վճարեք։
Ամբողջությամբ՝ Հրապարակ -ում
