Ովքեր կփոխարինեն Ալի Խամենեիին

«Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության փոխանցմամբ՝ հայտնի են դարձել Իրանի գերագույն ղեկավարի պաշտոնին հավակնողների անունները։ Փորձագետները պնդում են, որ Իրանի ներկայիս առաջնորդ 76-ամյա Ալի Խամենեիի առողջական վիճակը նրան կհարկադրի լքել զբաղեցրած պաշտոնը և այն զիջել ուրիշներին։ Արտերկրում բնակվող իրանցի լրագրող Գոլնազ Էսֆանդիարին նշել է, թե ովքեր կարող են հավակնել այդ պաշտոնին։ Նրանցից մեկը երկրի դատական իշխանության ղեկավար Մահմուդ Շահրուդին է, ով պահպանողական քաղաքական գործիչ է և հանդես է եկել դատական մի շարք բարեփոխումներով։ Մեկ այլ հավանական թեկնածու է համարվում 82-ամյա Հաշեմի Ռաֆսանջանին՝ Իրանի նախկին նախագահը և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ռաֆսանջանին մորուքի բացակայության պատճառով ստացել է «Շնաձուկ» մականունը։ 2013 թվականի նախագահական ընտրություններում նա աջակցել է Հասան Ռոհանիին և համարվում է ռեֆորմիստների քաղաքականությանը մոտ կանգնած անձ։ Իրանցի լրագրողը կարծում է, որ Հասան Ռոհանին նույնպես կարող է համարվել Ալի Խամենեիի հավանական փոխարինող՝ հաշվի առնելով նրա աճող հեղինակությունը, ինչը կապված է Իրանի հանդեպ սահմանված արևմտյան պատժամիջոցների վերացման հետ։ Իրանի գերագույն ղեկավարի պաշտոնին կարող են հավակնել նաև իրանցի առաջնորդների ազգականները՝ իր ռեֆորմիստական հայացքներով հայտնի Հասան Խոմեյնին, ով Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Ռուհոլլահ Խոմեյնիի թոռն է, իր պահպանողական հայացքներով հայտնի Մոջթաբ Խամենեին՝ ներկայիս ղեկավարի որդին, և Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի եղբայր Սադեգ Լարիջանին։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը Հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է․ Վարդևանյան Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին նախընտրական քարոզարշավի ֆոնին․ Պուտին ՌԴ-ն ակնկալում է կալանավորված գործարարների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am