Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում. Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Եթե նկատել եք, գրառումներիս կից՝ սովորաբար (գիտակցված համառությամբ), գրեթե միշտ, տեղադրում եմ նաև իմ անձնական լուսանկարներից… Իսկ գիտե՞ք ինչու… Որովհետև սովորություն չունեմ որևէ մեկին անդուր թվացող, կամ, պարզապես, որևէ մեկի քիմքին անհարիր սեփական դեմքս թաքցնել այն համոզմունքից, որն արժանի է իմ լուսանկարին…
Փորձեք, եթե ոչ պարբերաբար, ապա, գոնե, առիթից առիթից ներկայանալ ինչ-որ բան ասող ձեր դիմանկարով…
Հավատացեք, դա մարդուն օգնում է հասկանալի դառնալ ոչ այնքան դիմացինին, որքան՝ ինքն իրեն…
Հ.գ.-…Եվ վերջում, որպես հետգրություն, մի լուսանկարի մասին, որում պատկերված են սպարապետ Վազգեն Սարգսյանն ու ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը…
Հետաքրքիր է, այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե <<բարձրակարգ>> տղաները բանակում չեն ծառայում…»։
