Կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից․ նա ձերբակալվել է

Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։

ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների և ՆԳՆ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակիցների անհետաձգելի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է 41-ամյա տղամարդու փախուստը հանրապետությունից։ Ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 41-ամյա բնակչին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ձերբակալված անձն ու կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից․ Թեհրանն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ» վարժանքները ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է․ «Փաստ» Խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներ կան Գրոհել են Քուվեյթի հյուպատոսության շենքը Հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորներ կան Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում. Հասրաթյան ԱՄՆ-ում հայտնել են Թրամփի՝ Չինաստան այցելելու նպատակը Մանրամասներ՝ Շենիկ գյուղի կրակոցներից․ վիրավորը մահացել է ՌԴ-ի և ԱՄէ-ի ԱԳ նախարարները ընդգծել են Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման կարևորությունը Իրանը չի դադարեցրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Tehran Times Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո 41-ամյա տղամարդուն կալանավորել են Ակցիա՝ հաջակցություն Դավիթ Մինասյանի Կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից․ նա ձերբակալվել է ԱԺ-ն ընդունեց նախագիծը Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել», կշարունակի բաբախել․ «Լազարևյան ակումբ» Ես պատրաստ եմ ապացուցել, որ դու դրամաշորթ, 44-օրյա պատերազմը սադրած ազգադավ կերպար ես․ Հակոբյան Բեռնատարը կոտրել է կամրջի ճաղավանդակը և վնասել մեքենաները Թուրքիան ԱՄՆ-ից շատ զինամթերք է վաճառում Եվրոպային #ՀԻՄԱ․ «Նիկոլի կրեմլյան վոյաժները»․ Պուտինին սադրելու գինը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am