Սերժ Սարգսյանը հստակ ակնարկել է, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը, իսկ վարչապե՞տը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձեւաչափով երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հադիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկեր է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ: Այս ընթացքում մամուլում, որպես ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու, շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունը:

Քաղաքական եւ մասնավորապես իշխող ՀՀԿ-ական շրջանակներում, սակայն գերակշիռ հատվածի մոտ վստահություն կա, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հաջորդ ԱԺ նախագահի դերում կրկին Արա Բաբլոյանին տեսնել: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նորընտիր նախագահ ընտրելիս քաղաքական շրջանակներում համոզվածություն կար, որ մինչ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը անցումային ԱԺ նախագահ է լինելու, որն էլ այս տարվա ապրիլի 9-ից հետո այդ պոստը փոխանցելու է արդեն այլ թեկնածուի: ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանը, սակայն կարծես թե, «տեղապահ» չի մնալու:

Այսօր նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետեւյալը. «Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլեւ իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաեւ ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը...»: Այսպիսի բացառիկ գովքը, ինչիպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերեւս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաեւ ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն: Շատ տարօրինակ է սակայն, Սարգսյանը խոսել է նաեւ ապրիլի 9-ից հետո վարչապետի ընտրության մասին, բայց այս անգամ շատ կարճ է կապել թեման»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am