Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց էր ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի նախկին փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ։

Պատճառն այն էր, որ վերջինս Դիարբեքիրում ցուցադրել էր «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, որը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը:

Կինոգործիչի դեմ ընթացող դատավարության հիմքում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներն էին։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դատական հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել հիշյալ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար։

Ապրիլի 6-ին Դիարբեքիրի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի է ունեցել Ռոջհիլաթ Աքսոյի գործով 2-րդ դատական ​​նիստը։ Հոծ բազմության պատճառով նիստը սկսվել է 30 րոպե ուշացումով։ Հետաքննությունից հետո կազմված մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ ֆիլմը 1915 թվականի իրադարձությունները պատկերել է որպես ցեղասպանություն, իսկ հայերին՝ անմարդկային վերաբերմունքի զոհ։ Աքսոյի փաստաբան Ֆըրաթ Յըլդըզը հայնել է, որ իրենք համաձայն չեն վերոնշյալ կարծիքի հետ և խնդրել է իր պաշտպանյալի արդարացումը։ Ըստ նրա՝ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում գործադրում արվեստի վրա։

Փաստաբանը նաև նշել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ, այլ միայն մասնակցել է ցուցադրության գործընթացին։ Դրա հետ մեկտեղ հավելել է, որ նույնիսկ եթե նա լիներ ռեժիսորը, մեկ է, դա պետք է դիտարկել խոսքի ազատության շրջանակներում:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հարցի վերաբերյալ: Կան որոշումներ, որոնցով անհատներ և հաստատություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու մեջ, արդարացվել են»,- նշել է նա:

Վերոնշյալ փաստարկներից հետո դատարանն արդարացրել է Ռոջհիլաթ Աքսոյին։

 

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am