Վարորդը հսկիչ չէ, սա արդեն «բեսպրեդելի» է նման. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետարանի նոր պահանջի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե վարորդների արտաժամյա աշխատանքի վճարումը կախված է ուղեվարձի հավաքագրումից, քննադատության է արժանացել ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների կողմից։

Aysor.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ներդրված էլեկտրոնային համակարգը հիմնված է քաղաքացիների վստահության վրա, ոչ թե վարորդների կողմից ուղեվարձի հավաքագրման։

«Այդ մարդիկ էլեկտրոնային համակարգ են ներդրել, որն ամբողջ աշխարհում հիմնված է քաղաքացուն վստահելու վրա, ոչ թե վարորդի կողմից ամեն 100 դրամը վերցնելու, ինչպես առաջ էր»,- նշել է նա։

Աբգարյանը հիշեցրեց, որ միջազգային փորձով գործում է նաև վերահսկման մեխանիզմը՝ տուգանքների միջոցով։

«Բոլոր նորմալ երկրներում մարդիկ գիտեն, որ եթե չեն վճարում, կարող են հանդիպել հսկիչի և վճարել ավելի բարձր գումար, քան ուղևորության արժեքն է»։

Ըստ ավագանու անդամի՝ առաջնահերթ պետք է լուծել վարորդների իրավունքների հարցը, իսկ քաղաքապետարանի ներկայացրած մոտեցումը կարող է լուրջ իրավական խնդիրներ առաջացնել։

«Այն, ինչ ես լսեցի, որ նրանք չեն ստանա արտաժամյա վճարումները, դա կլինի կոպիտ խախտում, որովհետև արտաժամյա վճարումը տրվում է արտաժամյա աշխատելու համար, ոչ թե հսկիչ լինելու»։

Վարորդների աշխատանքային պայմանագրերով, ըստ Իզաբելլա Աբգարյանի, նման պարտականություն նախատեսված չէ։

«Վարորդների պայմանագրերում նշված չէ, որ նրանք պետք է հսկիչի գործառույթ իրականացնեն։ Ավելին՝ քաղաքապետարանը հսկիչների համար առանձին աշխատավարձ է վճարում, և հենց նրանք պետք է զբաղվեն այդ գործով»։

Աբգարյանը նաև զգուշացրեց հնարավոր հետևանքների մասին՝ նշելով, որ այս մոտեցումը կարող է հանգեցնել լարվածության։

«Ունենք ռիսկ, որ կլինեն վարորդների և քաղաքացիների կոնֆլիկտներ, լուրջ անհարմարություններ, և չեմ բացառում, որ վարորդները պարզապես դուրս գան աշխատանքից»։

Նրա խոսքով՝ ուղեվարձի հավաքագրումն ու արտաժամյա վճարումը միմյանց հետ կապ չունեն։

«Դրանք բոլորովին տարբեր գործառույթներ են։ Դա արդեն բեսպրիդելի է նմանվում. գոյություն ունի աշխատանքային պայմանագիր, և որևէ մեկը իրավունք չունի վարորդների պարտականություններից դուրս պահանջներ դնելու»։

Ավագանու անդամը վարորդներին կոչ արեց չտրվել ճնշումներին։

«Վարորդները պետք է հանգիստ շարունակեն իրենց գործը և չտրվեն այդ պրովոկացիային, որովհետև տուժողը միայն իրենք են լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ պատրաստ են հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում պաշտպանել վարորդների իրավունքները։

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Դավիթը ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, մեզ համար կարևոր է նրա առողջական վիճակը (video) «Քո խաղաղությունը քեզ պահիր․ արդարությունը վերականգնելու ենք»․ Հովհաննես Իշխանյան (video) Տիգրան Ավինյա՛ն, խաբում ես․․․ Արթուր Չախոյանը բացահայտում է (video) Ռուսաստանն անցավ հարձակման. ի՞նչ է զիջելու ԱՄՆ-ն. Հայկ Այվազյան (video) Դավիթի կյանքը վտանգված է․ Դավիթի ընկերները դիմեցին գլխավոր դատախազին (video) Այնպիսի մարդիկ կան, որ հացի փող չեն կարում աշխատեն․ իրենք 7-ական միլիոն պարգևավճար են ստանում (video) «Ալե՛ն, ստացա՞ր Բաքվից պատասխանդ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վարորդը հսկիչ չէ, սա արդեն «բեսպրեդելի» է նման. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետարանի նոր պահանջի մասին Պուտինը 2 հստակ կոչ է արել Հայաստանի ընդդիմությանը․ բացեմ փակագծեր․ Հայկ Այվազյան (video) «Ժաննա՛, կերածդ հացը հարամվելու է, երեխաներիդ դեմն է գալու, եթե Դավիթի հարցը չլուծես». Մանկավարժ (video) Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել. 2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները. Civilnet Իրանի բանակը պատրաստ է պшտերազմել այնքան, որքան անհրաժեշտ կհամարի ղեկավարությունը. Իրանի բանակի ներկայացուցիչ 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը Իրանի դեմ uանձազերծված ագրեuիայի հետևանքները շատ վտանգավnր են. Պեսկով Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am