Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհաններից երկուսը կոտրել են։ monumentwatch.org-ն ահազանգում է՝ վանդալիզմ է իրականացվել։

«Ստեփանակերտում ադրբեջանցի օգտատերերի կողմից նկարահանված տեսանյութերից երևում է, որ ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհաններից երկուսը (նկ. 1, 2): Թեև շինությունն ամբողջությամբ կանգուն է և արտաքինից անվնաս, սակայն մտահոգիչ է քաղաքի հայկական դիմագիծը ներկայացնող կառույցի պատուհանների վնասումը, որոնք նախկինում վնասված չէին: Սա ցույց է տալիս, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի:

Ցավոք, թարմ լուսանկարներ, տեսանյութեր չունենք եկեղեցու ներսում պատկերը և իրավիճակը հասկանալու համար:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին և հանդիսանում է քաղաքի կարևոր խորհրդանիշներից մեկը:

Մեր արձագանքը

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհանների դիտավորյալ վնասումը 1954թ. Հաագայի կոնվենցիայի («Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա) 4-րդ հոդվածի և 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի կոպիտ խախտում է։

Հաագայի Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ուղղակիորեն պարտավորեցնում է կողմերին «արգելել, կանխել և, անհրաժեշտության դեպքում, կասեցնել մշակութային արժեքների նկատմամբ գողության, կողոպտման կամ յուրացման ցանկացած ձև և վանդալիզմի ցանկացած գործողություն»։ Իսկ 1999 թվականի Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի համաձայն՝ տարածքը վերահսկող կողմը պարտավոր է արգելել և կանխել մշակութային արժեքի ցանկացած ձևափոխում կամ դրա օգտագործման բնույթի փոփոխություն, որը նպատակ ունի թաքցնել կամ ոչնչացնել մշակութային կամ պատմական վկայությունները։ Եկեղեցու արտաքին տեսքի խաթարումը հենց այդպիսի ձևափոխում է։

Որպես հայկական մշակութային ժառանգությունը վերահսկող կողմ՝ Ադրբեջանը կրում է միջազգային իրավական պատասխանատվություն մշակութային արժեքի ամբողջականությունը չպահպանելու և վանդալիզմի գործողությունները չկանխելու համար։ Քանի որ տաճարը քաղաքի հայկական ինքնության կարևոր խորհրդանիշն է, նման գործողությունները նպատակ ունեն ոչնչացնել տարածքի հայկական մշակութային ժառանգության հետքերը, ինչը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին և միջազգային մարդասիրական իրավունքին։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը («Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով) կիրառեց հրատապ միջոցներ և պարտավորեցրեց Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ուղղված են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը»։

Ստեփանակերտի եկեղեցու վնասումը նշանակում է, որ պետությունը չի կատարում միջազգային բարձրագույն դատարանի պարտադիր որոշումը։ Բացի այդ, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի (ICERD) համաձայն՝ մշակութային վանդալիզմը հաճախ դիտարկվում է որպես էթնիկ զտման և ռասայական խտրականության մաս։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի իրավունքը՝ հավասարապես մասնակցելու մշակութային կյանքին։ Հայկական հոգևոր կոթողների թիրախավորումը խախտում է արցախահայության՝ իրենց մշակութային ժառանգությունից օգտվելու հիմնարար իրավունքը։

Մշակութային արժեքների դիտավորյալ թիրախավորումը կամ վնասումը, որոնք ռազմական նպատակներով չեն օգտագործվում, Հաագայի 1999թ. Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածով որակվում է որպես լուրջ խախտում, ինչը կարող է հանգեցնել նաև անհատական քրեական պատասխանատվության», – գրել է կայքը։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ինչու՞ են զինվորները շաբաթը մեկ լողանում․ ՊՆ փոխնախարարի արձագանքը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին (video) Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի դեմ է դուրս եկել․ Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում (video) Լարված իրավիճակ․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաստանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Փողով բանակից ազատվելու նախագիծը չպիտի մտնի ԱԺ. Գեղամ Մանուկյան (video) Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am