«Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նրանք, ովքեր բերեցին պատերազմ և ավերածություն և վստահաբար էլի կբերեն, ներկայացվում են որպես «խաղաղության հրեշտակ»։
Սա կլիներ ծիծաղելի, եթե այդ կեղծ խաղաղարարներից կախված չլիներ երկրի ապագան։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի մեր երկրի հետ, եթե հանկարծ կրկին իշխանության գլխին մնան նրանք, ովքեր պնդում են, թե Ադրբեջանը հայերի համար խաղաղության երաշխավոր է։
Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի։
Մեղա քեզ Տեր Աստված…»։
