Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ
Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Խոսելով պատերազմի մասին ՝ Արաղչին նշել է, որ նման սպառնալիքները նշանակում են պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության «նորմալիզացում», և դրանց իրականացման դեպքում Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան։
Նա նաև ընդգծել է, որ հետևանքները չեն սահմանափակվի միայն տարածաշրջանով և կարող են լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկայի և տնտեսության վրա՝ պատասխանատվությունը վերագրելով ԱՄՆ-ին և «ագրեսորներին»։
