Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն

Ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորապատ գյուղի 5-րդ փողոցի 13/1 հասցեի դիմաց մոտ 20 հոգի հարձակվել են դեղատան աշխատակցի վրա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Կարեն Մ․-ն հայտնել է, որ ապրիլի 2-ին ժամը 01։30-ի սահմաններում նշված հասցեում գտնվող դեղատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մոտ 15 հոգով, որոնց ինքը չի ճանաչում, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Կայքի տեղեկություններով ոստիկանների կողմից ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարեն Մ․-ի հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Կարեն Մ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 17-ամյա Ռ․ Մ․-ն և 41-ամյա Միասնիկ Մ․-ն և ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Ինչու՞ են զինվորները շաբաթը մեկ լողանում․ ՊՆ փոխնախարարի արձագանքը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին (video) Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի դեմ է դուրս եկել․ Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում (video) Լարված իրավիճակ․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաստանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Փողով բանակից ազատվելու նախագիծը չպիտի մտնի ԱԺ. Գեղամ Մանուկյան (video) Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am