Ադրբեջանի նախագահը Վրաստանում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին պետական այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանում գտնվող ԱՊԱ գործակալության թղթակիցը։
Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և այլ պաշտոնատար անձինք։
