Ամանորի գիշերը զինյալները նախ հրետակոծեցին Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազան, ինչին հաջորդեց անօդաչու թռչող սարքերի աննախադեպ հարձակում: Զինյալների արձակած ԱԹս-ների բավականին բարդ կառուցվածքը, ինչպես նաև արձակման վայրը հուշում են «թուրքական հետքի» մասին, շրջանառվում են նաև ԱՄՆ մասնակցության մասին լուրեր: Այս մասին գրում է razm.info-ն։
2018 թվականի սկիզբը միանշանակ չէր Սիրիայում ռուսաստանյան զորախմբի համար: Ուշադրության կենտրոնում էր հայտնվել «Հմեյմիմ» ավիաբազան, որը գտնվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տնօրինության ներքո: Նոր Տարվա գիշերը ավիաբազան նախ հրետակոծվեց ականանետերով: Սոցցանցերում հայտնվել են նաև վնասված տեխնիկայի, մասնավորապես ինքնաթիռների նկարներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունը ոչ մի կերպ չմեկնաբանեց: Նկարների հավաստիությունը հաստատել ևս հնարվոր չէ: Լուրեր էին շրջանառվում ավիաբազայում առնվազն 4 ռմբակոծիչ, 2 կործանիչ, ինչպես նաև բեռնատար ինքնաթիռ ոչնչացնելու մասին: ՌԴ ՊՆ-ն միայն օրեր անց հաստատեց, որ Մի-24 ուղղաթիռ է կոշտ վայրէջք կատարել, ինչի հետևանքով սպանվել են երկու օդաչուները:
Ըստ որում, համաձայն ՌԴ ՊՆ հաղորդագրության, ուղղաթիռը վթարվել էր ոչ թե Հմեյմիմ, այլ Համայի օդնավակայանի մոտակայքում: «Տելեգրամ» սոցիալական ցանցում Directorate 4 անվամբ խումբը հրապարակեց նաև զինյալների արձակած արկերից մեկը, որի վրա գրված է.
«Սոչին ձերն է, իսկ Համան՝ մերը»: Հատկանշական է, որ գրառումը կատարվել էր արաբերենով և թուրքերենով՝ Սիրիայի թոյւրքական զինյալների կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը