Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները
Իրանը և ԱՄՆ-ն միջև լարվածության հետևանքով Հորմուզի նեղուցի փակումը ստիպել է Իրաքին փոխել նավթի արտահանման ուղիները և անցնել այլընտրանքային տարբերակների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրաքի իշխանությունները գործարկել են երկու հիմնական ուղղություն․ նավթը մի կողմից տեղափոխվում է իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանով դեպի Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ, իսկ մյուս կողմից՝ բեռնատարներով Սիրիայի տարածքով հասնում Միջերկրական ծովի Բանիյաս նավահանգիստ։
Մասնավորապես, շուրջ 11 տարվա դադարից հետո վերաբացված Ուելիդ սահմանային անցակետով առաջին իսկ օրը Սիրիա է անցել մոտ 300 նավթատար բեռնատար։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ նպատակ կա կարճ ժամանակում հասնել օրական մինչև 1000 բեռնատարի հոսքի։
Այս քայլը նպատակ ունի շրջանցել ծովային փոխադրումների խափանումները և շարունակել նավթի արտահանումը՝ նոր լոգիստիկ միջանցքների միջոցով։
Իրաքի արևմտյան Անբար նահանգի պաշտոնյաները նշում են, որ ճանապարհներն ամբողջությամբ վերահսկվում են անվտանգության ուժերի կողմից, և անցումները իրականացվում են առանց խոչընդոտների։
Սիրիայի տարածքում «Թենեֆ» անունով հայտնի այս անցակետը Իրաքի համար համարվում է Միջերկրական ծով հասնելու ամենակարճ ճանապարհներից մեկը։
