«Դավիթի հետազոտությունները շարունակվում են, նա իրեն թույլ է զգում, միացված է թթվածնի ապարատը». Լուսինե Մարտիրոսյան. 168.am

Երեկվանից 18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ում հետազոտություններ է անցնում, նրա առողջական վիճակը լավ չէ, մի քանի հետազոտություն անցնելուց հետո նրան հոսպիտալացրել էին։


Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ էին տեղափոխել «շտապօգնության» մեքենայով՝ Աբովյանի հիվանդանոցից։ Նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ, սակայն ճանապարհին առողջական վիճակը վատթարացել էր ու նրան միանգամից տարել էին հիվանդանոց։

Քիչ առաջ Դավիթ Մինասյանի փաստաբանը՝ Լուսինե Մարտիրոսյանը, 168.am-ին փոխանցեց, որ այս պահին բժիշկներն իրենց ախտորոշման մասին որևէ բան չեն ասել։

 


«Շատ ակտիվ հետազոտություններ են տեղի ունենում, առավոտյան էլ եմ եկել հիվանդանոց, կեսօրին էլ։ Այս պահին էլ մյուս փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանն է հիվանդանոցում՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ։ Դավիթի հետազոտությունները շարունակվում են, նա իրեն թույլ է զգում, միացված է թթվածնի ապարատը։Մենք գործողություններին որևէ ձևով չենք միջամտում, սպասում ենք հետազոտությունների արդյունքին։ Մեզ համար այստեղ կարևորն այն է, որ Դավիթն այս պահին բժիշկների հսկողության տակ է»,- նշեց Լուսինե Մարտիրոսյանը։

 


Փաստաբանը նաև փոխանցեց, որ բժիշկները հետազոտություններից հետո կասեն հավանաբար, թե ինչո՞ւ է Դավիթի մոտ առողջական վիճակի նման սրացումը։

Հիշեցնենք, նաև, որ մարտի 29-ին, երբ Սուրբ Աննա եկեղեցում պատարագ էր, Նիկոլ Փաշինյանը թիմակիցների ու անվտանգության աշխատակիցների հետ որոշել էր մտնել եկեղեցի, իսկ նրա անվտանգության աշխատակիցները հավաքված մարդկանց հրելով՝ փորձել էին ճանապարհ բացել։ Այդ ժամանակ Դավիթը իր եղբոր՝ Միքայելի հետ եկեղեցում մասնակցում էին պատարագի և հորդորել էին իրենց չհրել։ Այդ ժամանակ հրմշտոց էր սկսվել, Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը բռունցքով հարվածել էր Դավիթին։ Միջադեպից հետո 2 եղբորը ձերբակալել էին, այս պահին Միքայելն ազատության մեջ է՝ մեղադրյալի կարգավիճակով, նա ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի ու չբացակայելու վերաբերյալ ստորագրության դիմաց։

 

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում Շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարի, մեր բոլորիս օգուտն է․ Սերժ Սարգսյան «Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից». Արման Թաթոյան «Դավիթի հետազոտությունները շարունակվում են, նա իրեն թույլ է զգում, միացված է թթվածնի ապարատը». Լուսինե Մարտիրոսյան. 168.am Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am