Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա

Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա։

Ապրիլի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպմանը Փաշինյան Նիկոլը հաջողացրեց վերջնականապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։

Երկու երկրների ղեկավարների հանդիպումից ժամեր անց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց. «Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ի նկատմամբ թշնամական դաշինք։ Նման սցենարը ծանր հետևանքներ կունենա»։ Սա պարզապես հայտարարություն չէ։ Սա ռուսական կողմի գնահատականն է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, որը նաև զգուշացում է պարունակում։

Շատ չանցած՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարեց Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։ Իսկ թե սա ինչ է նշանակում, Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանողները շատ ավելի լավ գիտեն։ Առնվազն՝ Հայաստանից Ռուսաստան գնացող բեռնատարների մի քանի կիլոմետրանոց հերթեր վրաց-ռուսական սահմանին։

Ու սրանք դեռ ծաղիկներն են։ Մինչ Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդին զբաղեցնում է եվրոպական «պայծառ» ապագայով՝ խոստանալով երկնքից «եվրոպական մանանա», Հայաստանը կարող է կանգնել տնտեսական ու էներգետիկ կոլապսի առաջ։

Գազի համար եվրոպական գին վճարելու դեպքում ՀՀ «հպարտ» քաղաքացին բախվելու է աննախադեպ գնաճի հետ։ Պատկերացրեք՝ ձմռանը տաքանալու համար միջինը 50 հազար դրամ գազի դիմաց վճարողը կվճարի առնվազն 150–200 հազար դրամ։ Իսկ արդյունաբերության և գյուղատնտեսության համար սա գոտկատեղից ներքև հարված է։ Այլ ապրանքների ու ծառայությունների թռիչքաձև գնաճի մասին կարող եք ինքներդ պատկերացում կազմել։ Եթե ոմանց թվում է, թե ադրբեջանական գազն է փրկություն բերելու, ապա խոր հիասթափություն են ապրելու։ Նախ՝ Ադրբեջանը վաճառում է նաև ռուսական գազ, երկրորդ՝ անգամ Հայաստանին մատակարարելու դեպքում Բաքուն այն կվաճառի շուկայական բարձր գնով, երրորդ՝ Հայաստանի էներգետիկ մատակարարումների փականի վրա Ալիևին նստեցնելը կնշանակի դանդաղ ինքնասպանություն։ Յուրաքանչյուր խորանարդ մետր գազի համար Ալիևը Հայաստանից պահանջելու է մեկ քառակուսի մետր հող։ Հայաստանի պահանջները բավարարելու համար Իրանից գազ ստանալու հեռանկարներն էլ խիստ մշուշոտ են։

Փաշինյան Նիկոլի իշխանությունը ժողովրդին մոլորեցնում է, թե կարող է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և նոր շուկաներ բացել Արաբական թերակղզու երկրներում ու Եվրամիությունում։ Փաստն այն է, որ Արաբական թերակղզին բառի բուն իմաստով հիմա վառվում է։ Իսկ Եվրամիությունում Հայաստանին ոչ ոք չի սպասում․ Եվրամիության անդամ դառնալու մասին խոսակցությունները դատարկ ու անբովանդակ նիկոլական քարոզչություն են։ Եվրամիությունում հասունացող տնտեսական ու էներգետիկ խնդիրների մասին էլ չխոսենք։

Փաշինյան Նիկոլի իշխանությունը փորձում է հիմնովին ապամոնտաժում է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Հայաստանը կանգնեցնելով սոցիալ-տնտեսական և անվտանգային աղետի առաջ։ Սա արվում է՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ռազմավարական պլանը սպասարկելու համար։ Նպատակը այն է, որ էներգետիկ, տնտեսական ու անվտանգային ճգնաժամի մեջ հայտնված երկրի բնակչությունը, գոյաբանական խնդրի առաջ կանգնելով, բնազդաբար փորձի փրկություն գտնել թուրքական աշխարհին հպատակվելու մեջ՝ ամեն ինչ զիջելով հարաբերություններ կառուցի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի, ասենք, գոնե ձմռանը չցրտահարվի և հաց ունենա ուտելու։ Այս քաղաքականությունը վերջնականապես կվերացնի հայկական գործոնը տարածաշրջանում։

Սակայն ուրախալի լուրն այն է, որ Փաշինյան Նիկոլը հունիսի 7-ից հետո հեռանալու է՝ անփառունակ կերպով տապալելով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու նախագիծը։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Տարածաշրջանի անվտանգությունը պետք է կառուցվի առանց Իսրայելի և ԱՄՆ-ի. Իրանի խորհրդարանի խոսնակ Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Հրդեհ Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետի պահեստային տարածքում Ուղեղիս մոտ մեծ մետաստազ կա,3 հատ էլ ողնաշարիս վրա. Խաչատուրը պայքարում է ագրեսիվ քաղցկեղի դեմ Երևանում ջրահեղձ եղած երիտասարդներն Իրանի քաղաքացիներ են ԵՊԲՀ-ից հանել են Շուշիի հերոսամարտի և Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները․ Լիա Սարգսյան Առաջիկա ընտրությունը լինելու է ընտրություն արժեքների և ուրացման քաղաքականության միջև․ Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու։ ՔՊ–ի արտահերթ 8–րդ համագումարի ժամանակ քվեարկվեց և ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Իրանը հայտարարել է Իսրայելի տարածքում ռազմական նոր թիրախներ խոցելու մասին ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական հարվածից զոհվել է «Բուշեր» ԱԷԿ-ի պահակը Սերժ Սարգսյանը կոչ է անում ընդդիմությանը՝ գրավոր պարտավորություն ստանձնել ՔՊ-ի հետ չհամագործակցելու մասին Սերժ Սարգսյանը դիմել է Բաքվում պահվող հայ գերիներին Արտակարգ դեպք՝ Մարտունիում Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ը հատուկջոկատայինների է ուղարկել Իրան՝ խոցված ինքնաթիռի օդաչուին փրկելու համար Ազգադավ իշխանազավթնե՛ր, մենք աստվածասեր ենք, դուք ի՞նչասեր եք, մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք (video) Նիկո՛լ, դու տեսար այդ զզվանքը քո նկատմամբ․․․ Ռուսաստանում տեսա՞ք՝ ինչ եղավ․ Նիկոյան (video) Ես ձեզ ասեմ՝ այս անամոթների կողմից ամենասարսափելին ինչն է, որին նրանք դիմեցին․ Սերժ Սարգսյան (video) Տղե՛րք, ես ամեն ժամ ձեզ հետ եմ․ Սերժ Սարգսյանը դիմեց Բաքվում գերության մեջ գտնվողներին (video) Դու 5000 տղու ես զոհաբերել, ի՞նչ ես ուզում Դավիթից․․․ ես ձեր․․․ Վահե Մովսիսյան (video) Փախած, քո ամբողջ կյանքը փախած է եղել․ Սերժ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Սերժ Սարգսյանը բացատրում է՝ ինչու չեն մասնակցում ընտրություններ (video) Ես ձեզ ասեմ՝ ինու է Նիկոլը սկսել մտնել մարդկանց տներ․․․ մեկ է՝ վռնդվելու ես․ Աննա Մկրտչյան (video) Վախկոտ պոպուլի՛ստ, ուզում էիր՝ քեզ դավաճան չասեն, բայց․․․ Սերժ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am