Երևանում ջրահեղձ եղած երիտասարդներն Իրանի քաղաքացիներ են
NEWS. am–ի տեղեկություններով, Երեւանում ջրահեղձ եղած երիտասարդներն Իրանի քաղաքացիներ են՝ 25 եւ 26 տարեկան։
Հիշեցնենք՝ այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։
