Առաջիկա ընտրությունը լինելու է ընտրություն արժեքների և ուրացման քաղաքականության միջև․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենի ֆեյսբուքյան գրառումից տեղեկացանք, որ վերջինս Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել։

Կարինե Սմբատյանի արարքը արժանապատվության դրսևորում է։ Այս տեսակի շնորհիվ է, որ ազգային կրթությունը անսասան է մնում մեր ինքնությանը պատերազմ հայտարարած իշխանությունների պարագայում․

«Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ»․ գրել էր տնօրենը։

Ցավոք, կրթության ոլորտում կան նաև այնպիսիք, որոնք իշխանությանը հաճո լինելու համար կարող են կրթական հաստատություններից հեռացնել մեր հերոսների լուսանկարները կամ մասնակիցը դառնալ հակաեկեղեցական արշավին։

Բայց կան նաև տիկին Կարինեի պես անհատներ, որոնք երբեք դեմ չեն գնա մեր պատմությանը, ինքնությանն ու ազգային արժեքներին։

Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ իշխանությունը, սակայն անջնջելի է պատմական հիշողությունը, որն էլ պահում է մեզ որպես ազգ և ամբողջություն։

Առաջիկա ընտրությունը լինելու է ընտրություն արժեքների և ուրացման քաղաքականության միջև։ Արարատը որպես ինքնության սիմվոլ, Ցեղասպանությունը որպես պատմական հիշողություն մեր միջից ջնջել փորձողները, Արցախ անվանումից և անգամ դրոշից սարսափողները չպետք է ունենան վերարտադրվելու որևէ հնարավորություն։

Հիացմունքս և աջակցությունս եմ հայտնում Կարինե Սմբատյանին։ Վստահ եմ, որ իր համարձակ քայլից գոտեպնդվելու են շատերը՝ տեղի չտալով օրվա իշխանությունների հակազգային քարոզչությանը»։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի ՀՀԿ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը Տարածաշրջանի անվտանգությունը պետք է կառուցվի առանց Իսրայելի և ԱՄՆ-ի. Իրանի խորհրդարանի խոսնակ Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Հրդեհ Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետի պահեստային տարածքում Ուղեղիս մոտ մեծ մետաստազ կա,3 հատ էլ ողնաշարիս վրա. Խաչատուրը պայքարում է ագրեսիվ քաղցկեղի դեմ Երևանում ջրահեղձ եղած երիտասարդներն Իրանի քաղաքացիներ են ԵՊԲՀ-ից հանել են Շուշիի հերոսամարտի և Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները․ Լիա Սարգսյան Առաջիկա ընտրությունը լինելու է ընտրություն արժեքների և ուրացման քաղաքականության միջև․ Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու։ ՔՊ–ի արտահերթ 8–րդ համագումարի ժամանակ քվեարկվեց և ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Իրանը հայտարարել է Իսրայելի տարածքում ռազմական նոր թիրախներ խոցելու մասին ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական հարվածից զոհվել է «Բուշեր» ԱԷԿ-ի պահակը Սերժ Սարգսյանը կոչ է անում ընդդիմությանը՝ գրավոր պարտավորություն ստանձնել ՔՊ-ի հետ չհամագործակցելու մասին Սերժ Սարգսյանը դիմել է Բաքվում պահվող հայ գերիներին Արտակարգ դեպք՝ Մարտունիում Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ը հատուկջոկատայինների է ուղարկել Իրան՝ խոցված ինքնաթիռի օդաչուին փրկելու համար Ազգադավ իշխանազավթնե՛ր, մենք աստվածասեր ենք, դուք ի՞նչասեր եք, մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք (video) Նիկո՛լ, դու տեսար այդ զզվանքը քո նկատմամբ․․․ Ռուսաստանում տեսա՞ք՝ ինչ եղավ․ Նիկոյան (video) Ես ձեզ ասեմ՝ այս անամոթների կողմից ամենասարսափելին ինչն է, որին նրանք դիմեցին․ Սերժ Սարգսյան (video) Տղե՛րք, ես ամեն ժամ ձեզ հետ եմ․ Սերժ Սարգսյանը դիմեց Բաքվում գերության մեջ գտնվողներին (video) Դու 5000 տղու ես զոհաբերել, ի՞նչ ես ուզում Դավիթից․․․ ես ձեր․․․ Վահե Մովսիսյան (video) Փախած, քո ամբողջ կյանքը փախած է եղել․ Սերժ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Սերժ Սարգսյանը բացատրում է՝ ինչու չեն մասնակցում ընտրություններ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am