Սերժ Սարգսյանը կոչ է անում ընդդիմությանը՝ գրավոր պարտավորություն ստանձնել ՔՊ-ի հետ չհամագործակցելու մասին
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքական դառը փորձը ցույց է տալիս՝ հաճախ հայտնվում են անհատներ, որոնք ընտրություններից հետո պառակտում են ընդդիմությունը՝ միանալով իշխանական ճամբարին։
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) առաջարկում է, որ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք ընտրություններից առաջ հայտարարում են, թե չեն համագործակցելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, իրենց դիրքորոշումը ամրագրեն նաև գրավոր։
Նրա ձևակերպմամբ՝ նման քայլը կարող է կանխել հետընտրական քաղաքական վերադասավորումները և ապահովել ընդդիմադիր դաշտի կայունությունը։
