Սերժ Սարգսյանը դիմել է Բաքվում պահվող հայ գերիներին
ՀՀԿ 18-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից.
Սերժ Սարգսյան-ը դիմել է Բաքվում պահվող հայ գերիներին՝ նրանց փոխանցելով աջակցության և զորակցության խոսքեր։ «Ուզում եմ այս ամբիոնից դիմել մեր ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի համար պայքարած, մինչև հիմա իրենց սկզբունքներին և հավատամքին հավատարիմ՝ Ադրբեջանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, իմ ընկերներին. «Տղե՛րք, ես ձեզ հետ եմ ամեն օր, չափազանցություն չլինի՝ ամեն ժամ՝ մտքով ու սրտով, և հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք։ Ձեր արժանապատիվ կեցվածքը անմարդկային այդ պայմաններում ավելի խոսուն է և հարգանքի արժանի, քան ազատության մեջ շատերի պահվածքը»։
