Թո՛ղ Սուրբ Հարության լույսը փափկեցնի ձեր սրտերը, ազատե՛ք Դավիթին, նա հանցագործ չէ․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․

«ԵՐԱՆԻ՜ ՈՂՈՐՄԱԾՆԵՐԻՆ

Այսօր երեկոյան Ճրագալույցի Պատարագին մենք միմյանց կհղենք բաղձալի Ավետիսը․

Քրիստոս Յարեավ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ ավետի՜ս:

Մի կողմ թողնելով կատարվածի բուն պատճառները, որոնց մասին շատ է գրվել ու խոսվել, դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին` վերևից մինչև ներքև.

Դուք այսօր միգուցե կմասնակցեք Ս.Պատարագի: Հիշե՛ք, որ Պատարագը նախևառաջ անհիշաչարության, անոխակալության, ներման խորհուրդ ունի (Մատթ. 5:23-24): Մտորե՛ք սրա մասին ու ջանք գործադրե՛ք քրիստոնեավայել լուծում տալ այս իրավիճակին:

Դուք հավանաբար կհավաքվեք զատկական սեղանի շուրջ` նշելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական Հարության տոնը: Հիշե՛ք, որ մի քրիստոնյա պատանի այսօր եկեղեցում և իր ընտանիքում այս տոնը դիմավորելու փոխարեն հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է հայտնվել: Մտորե՛ք սրա մասին ու ջանք գործադրեք քրիստոնեավայել լուծում տալ այս իրավիճակին:

Հիշե՛ք, որ Սուրբ Հարության խորհուրդը Աստծո անհուն ողորմության դրսևորումն է և «․․․ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Յակ․ 2:13)։

Հիշե՛ք, որ արդարադատությունը, որը զուրկ է մարդասիրությունից և գթասրտությունից, վերածվում է դաժանության։ Եթե Աստված ներեց մարդկությանը խաչելության սարսափից հետո, ապա մարդը պետք է ուժ գտնի իր մեջ ազատ արձակելու նրան, ում կյանքը վտանգված է։ Նամանավանդ Դավիթի դեպքում դեռ պետք է ապացուցվի նրա մեղքը և նոր կայանա նրա դատավճիռը:

Հիշե՛ք, որ Ավետարանում կարդում ենք, որ Տեր Հիսուսի թաղումից հետո իշխանությունները կնքեցին գերեզմանը և պահապաններ դրեցին, որպեսզի «լույսը դուրս չգա»։ Բայց ոչ մի կնիք և ոչ մի շղթա չկարողացան պահել հաղթական Հարությունը։ Դուք հիմա ունեք հնարավորություն Պիղատոսի պես ձեռքերը չլվանալու, քահանայապետերի ու փարիսեցիների պես «խաչը հանիր» չկանչելու, հռոմեացի զինվորների նման պատմուճանի վրա վիճակ չգցելու․ այսինքն՝ փոխելու ձեր որոշումը

Հիշե՛ք, որ Սուրբ Հարությունը պատգամում է, որ ոչինչ թաքուն չի մնում, և մարդու յուրաքանչյուր արարք պիտի ենթարկվի ահեղ դատաստանի հավիտենականության լույսի ներքո (Յայտ. 14:7)։ Ուստի, ովքեր առիթ ունեն արդարություն անելու, բայց վախից կամ շահից դրդված՝ լռում են կամ թույլ են տալիս անարդարություն, չեն մոռացվելու Աստծո Գառի առաջ։

Հիշե՛ք, որ Քրիստոս Հարություն առավ, որպեսզի մարդը Կյանք ունենա։ Պատանին, ով գտնվում է վերակենդանացման բաժնում, մաքառում է հենց այդ Աստվածատուր պարգևի համար։ Որևէ աշխարհիկ, անձնական, իրավական հաշվարկ չի կարող արդարացնել մարդկային կյանքի վտանգումը։ Ազատ արձակելով Դավիթին՝ դուք ոչ թե թուլություն եք ցուցաբերում, այլ հարգանք եք մատուցում Կյանքի Արարչին՝ հատկապես մարդկության պատմության այս սրբազան օրերին։

Հիշե՛ք, որ Սուրբ Հարության տոնը նաև սիրո, ներման, հոգևոր բերկրանքի, բարիք գործելու, բարի կամք դրսևորելու և մահից ազատագրման տոն է։ Հին ավանդույթի համաձայն՝ մեծ տոներին ընդառաջ թագավորներն ու դատավորները ներում էին շնորհում և ազատում բանտարկյալներին՝ ի նշան Աստծո ներողամտության, իսկ Դավիթը պատիժը կրող հանցագործ էլ չի:

Թո՛ղ Սուրբ Հարության լույսը փափկեցնի ձեր սրտերը։ Թո՛ւյլ տվեք, որ պատանին իր առողջացումը տոնի ազատության մեջ՝ իր հարազատների կողքին (Ա Տիմ. 2:1-3):

Մի՛ ստանձնեք մի բեռ, որը հավիտյան ծանրանալու է ձեր խղճին և հոգուն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ․ 5:7)։

Խնդրանքով դիմում եմ նաև բոլոր գթասիրտ և կարեկից քրիստոնյաներին, ովքեր գիտակցում են, որ հիմա Դավիթն անցնում է իր յուրօրինակ խաչի ճանապարհը․

Եկեք այսօր Ս․Պատարագին շարունակենք աղոթել Դավիթի համար (Ղուկ. 11:7):

Բժշկության աղոթաթղթերի վրա չմոռանանք մեր հարազատների հետ հիշատակել նաև Դավիթի անունը (Յակ. 5:13-15):

Խնդրենք Տեր Հիսուսին, որ Իր պաշտպանության ներքո պահի Իր Դավիթ ծառային, շուտափույթ բժշկություն պարգևի և իմաստություն տա բժիշկներին (Մատթ. 7:7-12):

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության լույսը, հույսը, սերը, շնորհը և ողորմությունը թող պարուրի բոլորիս սրտերը, հալեցնի քինախնդրության սառույցը և փակի չարախոս բերանները։ Ամեն»։

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Ես ձեզ ասեմ՝ ինու է Նիկոլը սկսել մտնել մարդկանց տներ․․․ մեկ է՝ վռնդվելու ես․ Աննա Մկրտչյան (video) Վախկոտ պոպուլի՛ստ, ուզում էիր՝ քեզ դավաճան չասեն, բայց․․․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը հուսահատված վերջին ճիգերն է գործադրում. երկու բան է մնացել․ երիտասարդ (video) Շուշան Պետրոսյանը կատարեց «Երազ իմ երկիր հայրենին»՝ ՀՀԿ համագումարի բացման ժամանակ (video) Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կարող են բացել Հորմուզի նեղուցը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա ձորը․ կան տուժածներ Միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան NASA-ն հրապարակել է Երկրի բացառիկ լուսանկարը տիեզերքից Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա հինգ վիրավոր Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրաhեղձ եղել. հայտնաբերվել է մեկ մարմին․Շամշյանը մանրամասնում է (video) Օվերչուկը ազդարարեց Փաշինյանի քաղաքականության դատավճիռը․ Սուրենյանց Մառնեուլիում 20 տարեկան երիտասարդ է սպանվել Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան «Սարգսյան Գարի՛կ, դու գնա, կոկորդիլոսներով զբաղվի»․ ՀՀԿ-ական երիտասարդ (video) Ա՛յ հաստավիզ, դու ո՞վ ես՝ երեխուն ասես՝ որտեղ կանգնի. Դավիթը Փաշինյանի դեմքին էլ չի նայել․ Մելիքյան (video) Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել հրեական կազմակերպության շենքի մոտ Սահմանապահ հայրենակիցների հետ քննարկեցինք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրերը․ Յոլյան ՇՏԱՊ․ Ո՞ր ուժին է աջակցելու Սերժ Սարգսյանը (video) Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» #ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ համագումարն է․ ի՞նչ կհայտարարի 3-րդ նախագահը (video) Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» ՔՊ-ականը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ «Հրապարակ» Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբները. «Հրապարակ» Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում․ «Հրապարակ» Թո՛ղ Սուրբ Հարության լույսը փափկեցնի ձեր սրտերը, ազատե՛ք Դավիթին, նա հանցագործ չէ․ Սամվել դպիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am