«Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից»
«Հայաքվե» քաղաքացիական միավորման վարչության անդամ Ցոլակ Ակոպյանն առաջարկում է հանդես գալ յուրօրինակ ֆլեշմոբով՝ «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից»։
«Քրիստոնյաների ամենակարևոր տոնը՝ Սուրբ Զատիկը, մոտենում է։ Այդ առթիվ կարծես թե դիմացովս է անցնում այս իշխանությունների բոլոր այն վայրագությունները, որոնք նրանք արել են Հայ Առաքելական եկեղեցու և Քրիստոնեության նկատմամբ։ Կա մի հրաշալի համաքրիստոնեական Սուրբ՝ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործը, որն այժմյան Սանտա Կլաուսի իրական պատմական նախատիպն է։ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող երեկոներին նա գաղտնի կերպով կարիքավորների ծխնելույզներից դրամով լի քսակներ և ուտելիք էր գցում, որոնք ընկնում էին կրակի մոտ չորացող գուլպաների մեջ: Քանի որ Սուրբ Ծննդյան երեկոն արդեն անցել է, առաջարկում եմ անցկացնել ակցիա մինչև Սուրբ Հարության երեկոն՝ նկարվելով եկեղեցիներում մոմով ու խնդրելով Սուրբ Նիկողայոսին ազատել Հայաստանը Նիկոլ Փաշինյանից։ Եկեք անենք «Ֆլեշմոբ»՝ «Սուրբ Նիկողայոսին խնդրում եմ ազատել Հայաստանը Նիկոլի իշխանությունից», – գրել է նա։
