Հռոմի պապ Լևոն XIV-ն ապրիլի 3-ի առավոտյան Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ՝ կոչ անելով դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Vatican News-ը։
Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը հայտնել է, որ «զրույցի ընթացքում վերահաստատվել է դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիները վերաբացնելու անհրաժեշտությունը՝ շարունակվող լուրջ հակամարտությանը վերջ դնելու և Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով»։
«Քննարկման ընթացքում ուշադրությանը կենտրոնում էր քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և միջազգային ու մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի խթանումը», – հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։
Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգակիրների մատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը