Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Առավոտյան մամուլն ընթերցելիս՝ կարդացի, որ Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենը։

Հատկանշական է այն, որ դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ որպես երախտագիտության նշան, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։

Ըստ էության՝ տեղի ունեցածը Փաշինյանի և նրա թուրքահպատակ թիմի հերթական հակահայկական պոռթկումներից մեկն է, որով նրանք մարդկանց մոտ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել՝ Արցախի և ընդհանրապես Հայոց պատմության ու հաղթանակների հետ կապված։ Փաշինյանն ամեն ինչ անում է, ասեմ ավելին, ավելի ցցուն ու կոշտ է անելու (եթե Աստված մի արասցե վերատադրվի)՝ մարդկանց միջից հայրենասիրության ու հայկականության ամեն տարր արմատախիլ անելու նպատակով։

Ի դեպ՝ ես լուրջ մտավախություններ ունեմ, որ սրանց հաղթանակի դեպքում, լայնածավալ նոր գրոհ է սկսվելու։ Լրիվ իրատեսական շարքից է, որ հենց սկզբից կփակվի Ցեղասպանության ինստիտուտը (մենք պահանջատեր չեն լինելու), Պատմության ինստիտուտի ու Գիտությունների ակադեմիայի մի շարք հայագիտական ու հայոց պատմության առանձին դրվագներն ուսումնասիրող բաժիններ (Ղարաբաղյան շարժամ էջը փակված է), որոնք տարիներ շարունակ առանցքային դեր ու նշանակություն են ունեցել հայապահպանության ու հայեցի դաստիարակության գործում։ Թերևս այս հարցերն արդեն իսկ դրված են Փաշինյանի աշխատանքային սեղանին, ու նա դա ամեն ինչ անելու է մեկ շնչով ի կատար ածելու համար։

Կդադարենք տոնել (չնայած արդեն իսկ մարման է գնում) Սարդարապատի ու Բաշ Ապարանի հերոսամարտերի մայիս 28-ի միջոցառումները, դե իսկ Մեծ Հայրենականը կներկայացնեն, որպես «կայսրության քաղաքականության սպասարկման» մի դրվագ՝ հաշվի չառնլով այդ պատերազմում հայ ազգի ունեցած անուրանալի ավանդը։

Հաջորդիվ՝ «Հայոց պատմության» դասագրքերից կհանվեն (մասամբ արդեն հանված են)՝ ֆիդայական շարժման, ազգային ազատագրական պայքարի, կուսակցությունների պատմության, նրանց ունեցած ավանդի մասին թեմաները, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, 1922-1991 թվականները կնկարագրվեն՝ «գերության 70-ամյակ», դե իսկ 1991-2018 թվականները՝ «թալանի ու կոռուպցիայի էպոխա»։ Խորենացին ու Րաֆֆին ու Շիրազն ու Չարենցը անհասանելի կլինեն «Արարատի լուսապսակ գագաթի նման»։ Եվ ամեն ինչի սկզբնակետ կհայտարարվի չարաբաստիկ 2018-ը։

Ահա այն ամենն՝ ինչը պետք է իմանալ փաշինյանական առաջիկա «ազգային» օրակարգերի մասին»:

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am