ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում 2026 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ պայմանագրային զինծառայողը մահացել է:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
Ավելի վաղ Shamshyan.com լրատվական կայքը հայտնել էր, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր։
