Ռուսական զենքը՝ գլխացավանք կդառնա՞ Սարգսյանի և Ալիևի համար

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրներին զերծ պահել ռուսական զենքի գնումներից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»: Բլանկի խոսքով, թեև, հավանաբար, պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնվողները, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել. «Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն», հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը նույնպես փոքր է գնահատում պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն, ավելացնում է. «Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետևանքների»: Հերբսթի կարծիքով, նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Խորհրդային Միության վերականգնման փորձերը. «Եթե Պուտինը ցանկանում է վերանայել անցյալը, մեր գործն է թուլացնել նրան՝ նվազեցնելով ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար նրա ռեսուրսները»: Վերլուծաբանների կարծիքով, պատժամիջոցներն իրականում թողնում են իրենց ազդեցությունը Ռուսաստանի վերնախավի վրա, նույնիսկ եթե պաշտոնական Մոսկվան դա չի ընդունում: «Եկեք պարզ խոսենք, պատժամիջոցները նրանց կործանում են», - Սթիվեն Բլանկի խոսքով, Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից և հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ. «Կատարյալ կլիներ Հայաստանի համար, եթե այն կարողանար մազապուրծ լինել ռուսական տնտեսական ճիրաններից և ի վիճակի լիներ հավասարազոր համագործակցություն զարգացնել բոլորի՝ Ռուսաստանի, Եվրամիության, մյուսների հետ։ Սակայն դա տեղի չի ունենա, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը, քանի որ Թուրքիան Հայաստանից շրջափակումը չի հանելու մինչև դա տեղի չունենա»: Դեսպան Հերբսթն, ով եղել էր Հայաստանում դեռևս խորհրդային տարիներին, հիշում է՝ Հայաստանը Խորհրդային Միության վերջին տարիներին ազատության և ինտելեկտի կղզյակներից էր. «Խորհրդային տարիներին բոլորը գիտեին, որ ԽՍՀՄ-ում առավել դինամիկ վայրը Հայաստանն էր՝ թե՛ տնտեսապես, թե՛ ազատ արտահայտման և թե՛ մտավոր կյանքի տեսանկյունից: Հետխորհրդային ժամանակահատվածում դա այլևս այդպես չէ, պատճառը՝ իշխանությունը խոնարհվել է Կրեմլի առջև»: Ռուսաստանից Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարումների հարցը մշտապես քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տիրույթում: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ռուսաստանը, ինչպես և Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, պարտավոր է նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը: Բայց տեղի է ունենում ոչ միայն հակառակը, այլև հանդիսանալով Հայաստանի ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանը զինում է Հայաստանի և Արցախի հակառակորդին, ընդ որում, նաև՝ հարձակողական զենքով: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան զերծ են մնում հակամարտության կողմերին զինելուց՝ հենց Ղարաբաղյան խնդրի պատճառով: Միացյալ Նահանգներն, իհարկե, պաշտոնապես չի հակադրվել Ռուսաստանի զենքի վաճառքի քաղաքականությանը՝ Հայաստանին ու Ադրբեջանին: Բայց արդյոք, խնդիրը կարող է դուրս գալ ռուսական տիրույթից և հասնել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության փոփոխությանը: Այսինքն՝ մի որոշակի պահից պարզ դառնա, որ պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները կարող են կրել որոշակի հետևանքների պատասխանատվություն: Ստացվում է, որ ԼՂ հակամարտությունը, ինչ-որ առումով կարող է հայտնվել Ռուսաստան-ԱՄՆ սրված հարաբերություններում որոշակի մակարդակի վրա, այն համատեքստում, որ այդ սրված հարաբերությունները կարող են ազդել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքի փոփոխությանը՝ Մոսկվայի հետ կնքվելիք գործարքների պատճառով: Այլ կերպ ասած՝ Մոսկվայից զենք գնելը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համար կարող է մի որոշակի պահից իսկական գլխացավանք դառնալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am