Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար ԻգնացիոԿասիսին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ ՄիրյանաՍպոլյարիչ Էգերին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով:Այս մասին տեղեկացնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը», որի ղեկավարը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչՍիրանուշ Սահակյանն է:

«Մենք՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներ ու ներկայացուցիչներ հանդիսացողներս, հայտնում ենք մեր խորին մտահոգությունը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։

Մենք գիտակցում ենք, որ «Հովանավոր տերության» ինստիտուտը վերջին տասնամյակների ընթացքում չի կիրառվել ու կարող է անսովոր թվալ այսօրվա համատեքստում, սակայն բացառիկ և ապօրինի հանգամանքները, որի հետ առնչվում ենք, պահանջում են հենց այսպիսի բացառիկ միջոցներ։ Ադրբեջանը շարունակում է մեկուսացված պահել հայ գերիներին իրենց ընտանիքներից, անկախ փաստաբաններից և մարդասիրական գործունեություն իրականացնող անկողմնակալ կառույցներից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևիկոնվենցիաների կոպիտ խախտում է»,-մասնավորապես ասվում է նամակում։

Նշելով, որ առնվազն 19 անձ այս պահին պահվում է Բաքվում, նրանց հարազատներն արձանագրում են, որ այս իրավիճակը հանգեցրել է իրավունքի պաշտպանության լուրջ վակուումի՝ ստեղծելով բռնության ենթարկվելու, վատ վերաբերմունքի արժանանալու և նույնիսկ բռնի անհետացման բարձր ռիսկեր։

«Հաշվի առնելով այս հրատապ և արտակարգ հանգամանքները, ինչպես նաև Շվեյցարիայի՝ որպես ԿԽՄԿ-ն հյուրընկալող և միջազգային մարդասիրական իրավունքի գլխավոր աջակից պետության կարգավիճակը, ամենայն հարգանքով խնդրում ենք՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի այն ստանձնի «Հովանավոր տերության» դերակատարությունն Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների նկատմամբ,

Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը՝ բավարարել Հայաստանի դիմումը և գործել որպես «Հովանավոր տերություն»՝ հնարավորին չափ պաշտպանելով գերիների իրավունքներն ու արժանապատվությունը,

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես «Հովանավոր տերության» փոխարինող, աջակցել այս նշանակմանը և օգնել Շվեյցարիային իր գործառույթների իրականացման գործում։

Ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները և մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի կառավարություններին ձեռնարկել համապատասխան քայլեր իրենց մանդատի շրջանակում, և դա անել ճիշտ ժամանակին։ Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրում ենք աջակցել, որպեսզի ապահովվի միջազգային իրավունքի արդյունավետ կիրառումը և էթնիկ հայերի իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ շարունակվող խախտումների պայմաններում»,-նշվում է նամակում։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Սրբուհի Գալյա՛ն, Աննա Վարդապետյա՛ն, Արփինե Սարգսյա՛ն, ձեզ եմ դիմում․ Դավիթին կալանքից ազատեք (video) Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Եղբորս կորցրել եմ, քեռուս թոռանը կորցրել եմ, ընկերոջս կորցրել եմ․ Արցախցի (video) Ինչու երևանցին կմերժի ու ինչու չի ընտրի այս իշխանությանը․ Էլինար Վարդանյան 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա տղային․ այն վերածվել է ծեծկռտուքի ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման աշխատանքներ կիրականացվեն 18-ամյա Դավիթը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվում դպրոցական կրթությունը չընդհատելու համար․ ՔԿԾ Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Ամո՛թ է․ Նոյեմբերին 110․000 դրամ տուգանեցին, հունվարին՝ միլիոններ ստացան․ հարցում (video) Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը Սպասվում է անձրև Լույս չի լինելու 10 մանեթն ինչի՞ս ա պետք մարդ ենք, հաց ենք ուտում, ավտոբուսներում պերաշկի չենք ուտում․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինն անցավ գործողությունների․ Նիկոլի վայնասունը՝ շուտով»․ Հայկ Նահապետյան (video) Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ռուստամ Բաքոյանի կողմից Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չկատարելու գործով. Էդգար Ղազարյան ՄԻՊ-ը այդպես էլ դուրս չեկավ չինովնիկի կաղապարից․ Ռուբեն Մելիքյան Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը «Եթե Նիկոլն անցավ, մեր թոշակները 100% կտրելու ա». թոշակառու (video) Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը Դավիթի առողջական վիճակը վատ է, այլ խնդիրներ էլ ունի, որոնց մասին չգիտեինք, տանում են «Աբովյան» ՔԿՀ Հը՞ն Նիկոլ Փաշինյան, հլը էս հարցերին պատասխանի․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am