Դավիթի առողջական վիճակը վատ է, այլ խնդիրներ էլ ունի, որոնց մասին չգիտեինք, տանում են «Աբովյան» ՔԿՀ
18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կտեղափոխեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ 24News-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ իրենք էլ չգիտեն՝ ինչու է այդպիսի որոշում կայացվել։
Փաստաբանները երեկ՝ ապրիլի 2-ին, «Արմավիր» ՔԿՀ-ում այցելել էին Դավիթին։
«Առողջական վիճակը վատ էր, ինքնազգացողությունը վատ էր։ Բացի այն հիվանդությունները, որոնք մենք ասել ենք, պարզվում է, որ ինքն այլ խնդիրներ էլ ունի, որոնց մասին չգիտեինք, ինքն էլ չէր ասել։ Ինքնազգացողությունը երեկ շատ մտահոգիչ էր, այսօր առավոտյան էլ պարզվեց, որ իրեն հիվանդանոց տեղափոխելու փոխարեն տանում են «Աբովյան» ՔԿՀ»,-ասաց փաստաբանը։
