Գվարդիայի ծառայողները փրկել են փախուստի դիմած երիտասարդի կյանքը․ հայտնաբերվել են թմրամիջոցի փաթեթներ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։

«Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել էին մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել էր տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ Արման Ասլանյանը։

Վազելիս երիտասարդը նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել․ բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը՝ նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից, և Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։

Ոստիկանության գվարդիայի 1-ին գնդի հատուկ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար Ալիկ Սարգսյանի խոսքով՝ բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։

«Ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով արագ կողմնորոշվել ենք և հայտնաբերել ենք փաթեթները»,- նշել է նա։

Կպչուն ժապավենով երեք փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Եղբորս կորցրել եմ, քեռուս թոռանը կորցրել եմ, ընկերոջս կորցրել եմ․ Արցախցի (video) Ինչու երևանցին կմերժի ու ինչու չի ընտրի այս իշխանությանը․ Էլինար Վարդանյան 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա տղային․ այն վերածվել է ծեծկռտուքի ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման աշխատանքներ կիրականացվեն 18-ամյա Դավիթը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվում դպրոցական կրթությունը չընդհատելու համար․ ՔԿԾ Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Ամո՛թ է․ Նոյեմբերին 110․000 դրամ տուգանեցին, հունվարին՝ միլիոններ ստացան․ հարցում (video) Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը Սպասվում է անձրև Լույս չի լինելու 10 մանեթն ինչի՞ս ա պետք մարդ ենք, հաց ենք ուտում, ավտոբուսներում պերաշկի չենք ուտում․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինն անցավ գործողությունների․ Նիկոլի վայնասունը՝ շուտով»․ Հայկ Նահապետյան (video) Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ռուստամ Բաքոյանի կողմից Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չկատարելու գործով. Էդգար Ղազարյան ՄԻՊ-ը այդպես էլ դուրս չեկավ չինովնիկի կաղապարից․ Ռուբեն Մելիքյան Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը «Եթե Նիկոլն անցավ, մեր թոշակները 100% կտրելու ա». թոշակառու (video) Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը Դավիթի առողջական վիճակը վատ է, այլ խնդիրներ էլ ունի, որոնց մասին չգիտեինք, տանում են «Աբովյան» ՔԿՀ Հը՞ն Նիկոլ Փաշինյան, հլը էս հարցերին պատասխանի․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն 18-ամյա Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ․ փաստաբան ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքը երևի 2018-ից է սկսվել․ դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում Որոնք են Փաշինյան-Պուտին հանդիպման էական հարցերը․ Հովհաննես Ավետիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am