Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույցում քննարկել են Պարսից ծոցում առկա իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Պարսից ծոցի շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական հետընթացի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
