Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորպուսի Օդային-տիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին գրառում է կատարել X-ում։
«Ձեր հոլիվուդյան խաբկանքներն այնքան են խաթարել ձեր մտածողությունը, որ դուք, ունենալով 250-ամյա չնչին պատմություն, սպառնում եք քաղաքակրթության, որն ավելի քան 6000 տարեկան է»,- գրել է Մուսավին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
