ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Truth Social»-ում, տեղադրելով Մերձավոր Արևելքում խոշորագույն B1 իրանական կամուրջի պայթեցման տեսանյութը։
«Իրանի խոշորագույն կամուրջը փլուզվում է և այլևս երբեք չի օգտագործվի։ Առջևում դեռ շատ բան կա։ Եկել է ժամանակը, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ և քանի դեռ երկրից կարող է ինչ-որ բան մնալ»,- գրել է Թրամփը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
