Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրա հետ խոսել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիային առնչվող վերջին զարգացումների մասին, հաղորդում է Mehr-ը։
Ըստ իրանական լրատվամիջոցի՝ Փեզեշքիանը միաժամանակ Ալիևին հետ խոսել է Իրանի դպրոցների, հիվանդանոցների, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների և արդյունաբերական ձեռնարկությունների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների մասին։
«Փեզեշքիանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում ենթարկվել է այդ երկրի և Իսրայելի ռեժիմի ռազմական ագրեսիային, և ընդգծել է բոլոր հասանելի միջոցներով պաշտպանվելու Իրանի վճռականությունը։
Ադրբեջանի նախագահը, նշելով պատերազմի բացասական հետևանքները տարածաշրջանային անվտանգության և կայունության համար, հույս է հայտնել, որ տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն և կայունություն կհաստատվի»,- հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
