Մարտի 17-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում․ տղամարդուն արգելված էր այցելել իր ընկերուհուն։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:
Մարտի 21-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարք և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։ Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և ոստիկանության բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին՝ ժամը 10․50-ին, 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին, անտեսելով վարչական արգելքը, տղամարդն այցելել է իրեն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը